Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

Տարածաշրջան 10.08.2020   18:55   872

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել։ Տեղեկությունը հայտնել Է առողջապահության նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այսպիսով, լիբանանյան իշխանությունները կատարում են բողոքի ցույցեր անող քաղաքացիների պահանջներից մեկը:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթից Լիբանանում ցույցեր են կազմակերպվում, որոնք վերածվել են զանգվածային բախումների։ Ցուցարարները քարեր ու ճայթռուկներ են նետել ոստիկանների վրա, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել։

Անկարգությունների հետևանքով մահացել է անվտանգության ուժերի աշխատակիցներից մեկը, տուժել է ավելի քան 700 մարդ:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պայթյուն, Լիբանան, կառավարույուն, Բողոքի ակցիա, Բեյրութ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon