«  Հուլիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«Քաղբանտարկյալների մեղադրանքը դատարանում պաշտպանած դատախազը վերանշանակվել է նոր պաշտոնի»

«Քաղբանտարկյալների մեղադրանքը դատարանում պաշտպանած դատախազը վերանշանակվել է նոր պաշտոնի»

Կարծում եմ շուտով մենք ականտես կլինենք Ռոբերտը Քոչարյանի ամենաբարձր հավակնություններին՝ մասնավորապես, նոր Մարտի 1 կազմակերպելուն եւ նոր քաղբանատարկյալների, բայց էս անգամ առանց որեւէ համաներման ակնկալիքի:
Ինչի՞ եմ էսքան վստահ:
Ասեմ:
Բռնվեք:
Ուժեղ բռնվեք, որ չընկնեք:
Բռնվե՞լ եք:
Պարզվում է Մարտի 1-ի գործով բազմաթիվ քաղբանտարկյալների մեղադրանքը դատարանում պաշտպանած Արամ Ամիրզադյանը, ով իր խնդրանքով է միացել Մարտի 1-ի դատախազական խմբին, մինչեւ հիմա պաշտոնավարել է կառավարությունում եւ եղել ստորաբաժանումներից մեկի իրավաբական վարչության պետը, իսկ այսօր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերանշանակվել է նոր պաշտոնի:
Իսկ դուք ասում եք՝ Վահրամ Ավետիսյան:

Տեղեկանք
Քաղբանտրկյալներ, ում գործերով մեղադրանքներ է պաշտպանել այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից վերանշանակված պաշտոնյան դատարաններում.

  • Ալեքսանդր Արզումանյան
  • Աշոտ Մանուկյան
  • Արմեն Աբրահամյան
  • Արտակ Հովսեփյան
  • Գաբրիել Գաբրիելյան
  • Գեւորգ Մանուկյան
  • Եղիշե Գրիգորյան
  • Լավրենտ Գասպարյան
  • Հովհաննես Հարությունյան
  • Մեսրոպ Զաքարյան
  • Միսակ Հովակիմյան
  • Ռաջու Պետրոսյան
  • Ռոման Մնացականյան
  • Սասուն Մեխակի Միքայելյան
  • Սողոմոն Երիցյան
  • Սոս Գևորգյան
  • Սուրեն Սիրունյան

Արմեն Խաչատրյան