«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Մատենադարանում բացվել է Գանձասարից տարհանված ձեռագրամատյանների ցուցահանդեսը

Մատենադարանում բացվել է Գանձասարից տարհանված ձեռագրամատյանների ցուցահանդեսը

Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Մատենադարան–Գանձասար» գիտամշակութային կենտրոնից 2020թ․ պատերազմի ժամանակ Մատենադարան տեղափոխված Արցախյան ձեռագրերի ցուցահանդեսը։ ՏԵղեկությունը հայտնում է Մատենադարանի ֆեյսբուքի պաշտոնական կայքը:

Ներկայացված  են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը, Գանձասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սբ․ Հակոբավանքը, Խադավանքը, Դադիվանքը, Երիցմանկանց վանքը, Շուշին։ Արցախում գրված, նկարազարդված և պահված ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, Շուշիում տպված հնատիպ գրքեր։ Ընդհանուր շուրջ 8 տասնյակի հասնող ցուցանմուշ:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն իր խոսքում նշեց․ «Պատերազմի ամենաթեժ պահին Գանձասարի մեր մասնաճյուղից Երևան տեղափոխվեց մեր բոլոր ցուցանմուշները։ Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Գանձասարի մասնաճյուղի մեր աշխատակիցներին, տնօրեն Արամ  Թորսյանի գլխավորությամբ այդ գործը կազմակերպելու համար, բայց  հատկապես մեր կամավորներին տարհանման աշխատանքներին աջակցելու համար»: Այդ առիթով  Մատենադարանի կողմից շնորհակալագրեր տրվեցին փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանին,  Գագիկ Բայադյանին և Էլեն Բաբալյանին։ 

Ցուցահանդեսի բացմանը զուգահեռ տեղի ունեցավ Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամար Մինասյանի «Ուտիքի գրչության կենտրոնները» գրքի շնորհանդեսը։ Աշխատության խմբագիր, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը նշեց․ «Ես որպես այս գրքի խմբագիր, կարող եմ ասել, որ իսկապես  ի մի են բերված այն բոլոր նյութերը, որոնք շատ կարևոր են այսօր, որոնք ցույց են տալիս այս երկրի՝ հայոց հնամյա հողի  մշակութային դեմքը, և իսկապես մի թանկագին ժառնագություն է, որ մենք  պետք է աչքի լույսի պես պահենք , հանրահռչակենք»։