«Մեզ` վրացիներիս համար, Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի խաղաղասեր, հավասարակշիռ և իմաստուն ոգու մարմնավորումն է»

Տարածաշրջան 20.05.2020   21:00   1398

1991 թվականի հուլիսի 27-ին Թբիլիսիում ստորագրվում է հայ-վրացական «միջպետական հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին» պայմանագիրը, որը հանդիսանում է անկախության ձգտող Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը: Պայմանագիրը ստորագրվել է պաշտոնական այցով Վրաստան այցելած Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վրաստանի նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմից:

Ի պատիվ Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպված պաշտոնական ճաշից հետո, հրաժեշտի ընթացքում, Վրաստանի նախագահը հայտարարել է` «Մեզ` վրացիներիս համար, Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի խաղաղասեր, հավասարակշիռ և իմաստուն ոգու մարմնավորումն է» (մեջբերումը` «Ազգ», 31.07.1991):

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Զվիադ Գամսախուրդիա, Հայաստան-Վրաստան, Լևոն Տեր-Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon