«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՄԻԵԴ-ը բավարարել է 62 ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը

ՄԻԵԴ-ը բավարարել է 62 ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը

ՄԻԵԴ-ը բավարարել է Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը: Տեղեկությունը հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

«Դեկտեմբերի 18-ին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների ազգականների հետ Գյումրիում կայացած հանդիպումից անմիջապես հետո ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կողմից նախապատրաստվել է զինվորականներից 53-ի վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը և անհրաժեշտ ապացույցների հետ միասին ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մնացած ինը զինվորականների մասով միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմում ներկայացվել է փաստաբանների կողմից:

Դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված հերթական դիմումը՝ պահանջելով Ադրբեջանի կառավարությունից մինչև դեկտեմբերի 28-ը ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և բժշկական փաստաթղթեր տրամադրել, ինչպես նաև տեղեկություն հայտնել վերջիններիս փոխանակման ժամկետների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ: