ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրել առևանգված 10 քաղաքացու մասին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի։ Տեղեկությունը հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ֆեյսբուքի պաշտոնական էջում։
«Թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը:
Նոյեմբերի 11-ին առևանգված թվով 10 քաղաքացիական անձանց մասով պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Գորիս-Շուշի ճանապարհին անհայտ կորած 10 քաղաքացիների հարցով։