Նախագահի հրամանագրերով ՀՀ ԶՈւ 3 գնդապետի տրվել է գեներալ-մայորի կոչում

Պաշտոնական 15.07.2020   17:00   433

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել՝

  • 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին
  • 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Համլետի Պողոսյանին
  • Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Արտաշի Տոնոյանին

Նշենք, որ  հուլիսի 12-ից սկսված մարտական գործողությունների արդյունքում զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողները նախագահի հրամանագրերով հետմահու պարգևատրվել են.

Մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,

Կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը՝ «Արիության» մեդալով,

Կրտսեր սերժանտն Սմբատ Գևորգի Գաբրիելյանը՝ «Մարտական ծառայության» մեդալով մեդալով, 

Կրտսեր սերժանտն Գրիշա Վահանի Մաթևոսյանը՝ «Մարտական ծառայության» մեդալով:

 

 

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon