Նախարար. Չպատվաստված աշխատակիցներն ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ կհանձնեն

Պաշտոնական 12.08.2021   19:00   404

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հրաժարվելու դեպքում Հայաստանի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային սննդի օբյեկտների, մի շարք կազմակերպությունների աշխատակիցներ, ինչպես նաև դպրոցների ուսուցիչները և բուհերի դասախոսները ստիպված կլինեն ամսվա մեջ երկու անգամ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ այժմ այդ ուղղությամբ մշակվում են համապատասխան իրավական ակտեր: 

«Մեր իրավական ակտերում որոշակի փոփոխություններ ենք մտցնում, որպեսզի այն անձինք, ովքեր չեն պատվաստվում, ամսվա մեջ 2 անգամ ՊՇՌ թեստավորման արդյունք ներկայացնեն, որովհետև եթե այսօր օրվա կտրվածքով հետևեք մեր դեպքերի քանակին, կտեսնեք, որ մենք կայուն աճ ենք գրանցում: Եթե նայում ենք՝ ինչ է կատարվում տարածաշրջանում, ապա պետք է զգոն լինենք և անենք հնարավորը մեր քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված ակնկալում են հիվանդացության աճ: «Ուսուցիչները, դասախոսները, հանրային սննդի օբյեկտներում, մի շարք կազմակերպություններում, պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում պետք է ներդրվի այս կանոնը, որ այն անձինք, ովքեր հրաժարվում են պատվաստումից, սակայն չունեն որևէ հակացուցում, պետք է ամսեական երկու անգամ թեստ հանձնեն»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon