Նախկին դատավոր Սամվել Ուզունյանը լքել է Հայաստանը

Պաշտոնական 23.12.2019   12:50   577

Արդեն նախկին դատավոր Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը,  նա ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Վերջինս տեղեկացրեց, որ ԲԴԽ կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ որոշմամբ Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով:

Այնուհետեւ դատարանը բավարարել է Ուզունյանին կալանավորելու միջնորդությունը:

«Ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Սակայն տվյալներ են ստացվել, որ միջնորդությունների ներկայացման եւ քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը եւ որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Դատախազության հանձնարարությամբ միջոցներ են ձեռնարկվում Ուզունյանի՝ ՀՀ տարածքը լքելու հանգամանքները պարզելու եւ բավարար հիմքերի հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասել է Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք նաև, որ Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՔԾ, Գոռ Աբրահամյան, Սամվել Ուզունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon