Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Լիսաբոնում

Արցախ 04.01.2021   18:03   2093

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Լիսաբոնում. 1996 թվականի դեկտեմբերի 2-ին.

«...Այս գագաթնաժողովում, մեզ թվում է, Ադրբեջանը փորձում է խախտել բանակցային գործընթացի բոլորի կողմից ընդունված տրամաբանությունը։

Մեր խորին համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։

Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991թ. մայիս – հունիս) փորձը ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել։

Ուստի, մենք այն կարծիքին ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է։

Այդուհանդերձ, Հայաստանը, վերահաստատելով հրադադարի պահպանման իր պարտավորությունը, պատրաստակամություն է հայտնում շարունակելու կառուցողական մասնակցությունը բանակցությունների գործընթացին՝ ինչպես Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ ուղղակի երկխոսությամբ հակամարտությունը բանական եւ արդարացի փոխզիջման հիման վրա շուտափույթ կարգավորելու նպատակով»։ 

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում ներկայացված բանաձևն առաջարկում էր Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորել տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմամբ: Հայաստանի Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո է կիրառում, և բանաձևի ընդունումը տապալվում է:

1999 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց Ստամբուլի խարտիան՝ ընդունելով այն, ինչի ընդունումը դրանից 3 տարի առաջ վետոյով կասեցրել էր Հայաստանը:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon