Նորօրյա հերոսները կպարգևատրվեն

Կարևոր 27.10.2020   14:44   132

Արցախի պաշտպանության բանակը «Նորօրյա հերոսներ» շարքից նոր պատմություններ է ներկայացրել։

Հրետանու կրակով մեծաթիվ թշնամական կենդանի ուժ և զրահատեխնիկա ոչնչացնելու համար պետական բարձր պարգևների են ներկայացվել 14 զինծառայող։

Նրանցից փոխգնդապետներ Արման Աշոտի Հակոբյանը, Մհեր Արմոյի Շամիրյանը կարժանանան «Մարտական խաչ»1-ին աստիճանի շքանշանի, կապիտան Գեորգի Արտավազդի Արշակյանը, ավագ լեյտենանտ Նայիրի Մհերի Մկրտչյանը «Մարտական ծառայություն» մեդալով կպարգևատրվեն։

«Արիության համար» մեդալի կարժանան կապիտաններ Հունան Հովհաննեսի Հակոբյանը, Գևորգ Արմենի Գասպարյանը, Վահե Գագիկի Գյուլզատյանը, մայորներ Էդգար Ներսեսի Կանդայանը, Աշոտ Ռուբենի Մուսայելյանը, Սեդրակ Աշոտի Մադաթյանը, Անդրանիկ Լևոնի Պիլիպոսյանը, լեյտենանտ Թելման Գերասիմի Մխիթարյանը,ավագ լեյտենանտ Աղվան Գառնիկի Մովսիսյանը, փոխգնդապետ Մհեր Ռոմիկի Ղուկասյանը։

Բարձր պարգևների կարժանանան նաև շարքային զինծառայողներ։

«Մարտական ծառայություն» մեդալի Կարեն Արսենի Առաքելյանը կարժանանա թշնամական 2 ԱԹՍ ոչնչացնելու համար, իսկ Գևորգ Մերուժանի Օհանյանը՝ հակառակորդի 1 Ուրալ՝ իր անձնակազմով հօդս ցնդեցնելու համար:

Նույն տիպի պետական պարգևների են ներկայացվել կապիտան Մխիթար Արթուրի Օհանյանը՝ հակառակորդի շարասյուն ոչնչացնելու, կապիտան Արման Ռաֆիկի Ավետիսյանը՝ թշնամու 2 Կամազ խոցելու և կրտսեր սերժանտ Արման Արթուրի Քոչարյանը՝ նույնպես թշնամական ուժերի շարասյուն ոչնչացնելու համար:

Սերժանտ Գոռ Տիգրանի Սահակյանը «Արիության համար» մեդալ կստանա հակառակորդի 1 տանկ խոցելու համար:

«Բուժծառայության լեյտենանտ Դավիթ Սամվելի Չիթչյանը հակառակորդի կրակի տակից դուրս է բերել մեր վիրավոր զինծառայողներին, տեղափոխել թիկունք և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ներկայացված է «Արիության համար» մեդալի:

Նույն տիպի մեդալ կստանա նաև վարորդ, շարքային-պայմանագրային Մերուժան Ստեփանի Բեգլարյանը՝ նշված գործողությանը գործուն մասնակցություն ունենալու համար»,- հերոսական պատմությունների շարքը շարունակում է ՊԲ-ն։

Ենթասպա Արցախ Արթուրի Բարսեղյանը թշնամական հրետակոծության գոտուց 16 վիրավորների է դուրս բերել և բուժօգնություն ցուցաբերել։  Սերժանտ-պայմանագրային Մեխակ Բենիկի Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ՝ տարբեր զորամասերից և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ընդ որում, այդ պահին շտապօգնության մեքենան եղել է խոցված՝ առանց անվադողերի: Նրանք երկուսն էլ «Արիության համար» մեդալի են ներկայացվել։
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նորօրյա հերոսներ, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon