Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի շրջաններում

Պաշտոնական 01.02.2021   10:28   49

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինծառայողների փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր  շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Արցախում հունվարի 30-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։ Մարմինը հայտնաբերվել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի հարակից տարածքում։ Ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Փետրվարի 31-ին որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու ՝ ադրբեջանական կողմի արգելքի պատճառով։

Որոնողական աշխատանքների արդյունքում, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը՝ հայտնաբերվել է ընդհանուր 1345 աճյուն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         աճյուն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon