Ուղիղ միացում Սահմանադրական դատարանի մոտից

Քաղաքական 26.06.2020   09:40   663

Ես նախ շնորհավորում եմ սահմանադրական փոփոխություններն այսօր ուժի մեջ մտնելու կապակցությամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:

«Ես համարում եմ, որ սա ՍԴ-ի ճգնաժամի լուծում է եւ միանշանակորեն ողջունում եմ ԱԺ այս քայլը: Սա համարձակ ու պատմական քայլ է: Պատմականությունն այն է, որ առաջին անգամ ԱԺ-ն հանդես գալով սահմանադրի անունից Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելով այդ փոփոխությունը նվիրել է հենց ՍԴ-ին՝ դրանով ընդգծելով ՍԴ կարեւորությունը ;պետական մարմինների համակարգում եւ այն դիտելով որպես առաջնային ճգնաժամ, որը ենթակա էր լուծման,- ասաց ՍԴ դատավորը:

Գրիգորյանը հայտնեց, որ ինքն ամեն օր է աշխատանքի ներկայանում, այսօրվանից սկսած արդեն մասնակցելու է նիստերին.

«Այս պահից դատարանում արդեն կա 6 դատավոր: Դա բավարար քվորում է ՍԴ բոլոր լիազորություններն իրականացնելու համար»

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանն այսօր՝ առավոտյան Սահմանադրական դատարանում էին:

Լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանը հայտարարեց, որ երեկ երեկոյան էլեկտրոնային տարբերակով 26 պատգամավորի ստորագրությամբ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովում ընդունված օրենքի սահմանադրականությունը.

 «Այսօր արդեն թղթային տարբերակը հանձնեցինք ՍԴ աշխատակազմի ղեկավարին: Էդգար Ղազարյանն ասաց, որ կան աշխատակարգեր, հարցը կքննվի և որոշում կկայացվի՝ այն վարույթ ընդունվում է, թե՝ ոչ: Դրա համար կա 15 օր ժամկետ»,-ասաց նա

«Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։ Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն», ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon