«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

Փաշինյանի առաջարկով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից

Փաշինյանի առաջարկով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի` Տիրան Խաչատրյանին ազատել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»,–նշված է հրամանագրում։

Տիրան Խաչատրյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2020 թվականի հունիսի 12-ին:

Նշենք՝ «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարարության առնչությամբ Yerevan.Today-ն այսօր դիմել էր Տիրան Խաչատրյանին։ Ըստ կայքի հրապարակման՝ Խաչատրյանին հարցրել են, թե հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը։ Տիրան Խաչատրյանը  ծիծաղել է ու հետո պատասխանել.

«Իհարկե հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք, սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ»։

Դրան հաջորդել է ՀՀ պաշտպանության նախարարություն հայտարարությունը:

ՊՆ-ն հայտնել էր, որ հոդվածում լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը` ընթերցողների մոտ առաջացնելով թյուրըմբռնում, ինչը կարելի է որակել որպես տեղեկատվական սադրանք։

Նշենք, որ Փաշինյանի հայտարարությունը չպայթած «Իսկանդեր»-ների մասին մեծ աղմուկ է բարձրացրել Ռուսաստանում: