«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Փաշինյանի խոսնակի պատասխանը չգոհացրեց. ժամկետային զինծառայողների ծնողները շարժվում են ՊՆ

Փաշինյանի խոսնակի պատասխանը չգոհացրեց. ժամկետային զինծառայողների ծնողները շարժվում են ՊՆ

Արցախում ժամկետային ծառայություն իրականացնող զինվորների հարյուրավոր ծնողները շարժվում են ՀՀ պաշտպանության նախարարություն։ Կառավարության մոտ առավոտից բողոքի ակցիա անցկացնող ծնողները սպասված պատասխանը չստացան։ Տեղեկությունը հայտնում է armeniasputnik-ը:

Քիչ առաջ նրանցից մի քանիսի հետ հանդիպեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը և նշեց՝ Արցախում ժամկետային զինծառայություն իրականացնողների ծառայությունը չի կարող դադարեցվել կամ նրանց չեն կարող փոխադրել Հայաստան։Նա նշեց, որ հիմա փորձում են կարգավորել զինծառայողների արձակուրդի տրամադրման հարցը։

Ծնողներին այս պատասխանը չգոհացրեց։ Հնչեցին տարբեր կարծիքներ․ ոմանք առաջարկում էին մեկնել Արցախ, փորձել ՊԲ ղեկավարության հետ հարցի լուծում գտնել, ի վերջո, սակայն, որոշեցին 18։00 լինել ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց՝ իրենց բողոքն ու պահանջը պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ներկայացնելու համար։

Ծնողներից շատերը նշում են՝ պատրաստ են իրենց որդիների փոխարեն առաջնագծում կանգնել, որովհետև իրենց զավակները 44-օրյա դժոխքի միջով են անցել, հիմա էլ անմարդկային պայմաններում են ապրում։

Թարմացված.

Ժամկետային զինծառայողների հարազատների բողոքի ակցիան ՊՆ-ի մոտ