«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հուլիսի 28

Պատմության այս օրը. հուլիսի 28

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Բնության պահպանության համաշխարհային օրը (World Nature Conservation Day) *
  • Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Hepatitis Day) *
  • Միջազգային աստղագիտական մնության հիմնադրման օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Զինվոր Բուֆալոյի օրը (Buffalo Soldiers Day) *
  • ԱՄՆ - Կաթնային շոկոլադի ազգային օրը (National Milk Chocolate Day) *
  • ԱՄՆ - Ջրաշխարհի ազգային օրը (National Waterpark Day) *
  • Թաիլանդ - Նորին Մեծություն Մախա Վաջիրալոնգկորանի ծննդյան օրը
  • Իսպանիա - Հիմնադրման օրը (Day of the Institutions) *
  • Կանադա - Մեծ հեղաշրջման հիշատակի օրը  *
  • Պերու - Անկախության օրը
  • Ռուսաստան - PR-մասնագետի *
  • Ռուսաստան - Ցանկություն պահելու օրը *
  • Ռուսաստան - Աշխարհի շշերի օրը *
  • Ռուսաստան - «Ոչ մի քայլ հետ» հրամանի օրը *
  • Սան Մարինո - Ֆաշիզմի անկման տարեդարձը
  • Ֆարերյան կղզիներ - Սուրբ Օլավայի նախատոնը (St. Olav’s Eve) *

* Հուլիսի 20-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1995 - Հնդկաստանի իշխանությունների որոշումով Բոմբեյ քաղաքն ստանում է Մումբայ անունը։
1993 - Անդորրան դառնում է ՄԱԿ անդամ։
1992 - Աֆղանստանում կանանց արգելում են երևալ հեռուստաեթերում։
1984 - Լոս Անջելեսում բացվում են XXIII օլիմպիական խաղերը։
1973
- Բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականում է հայտնվում Գարի Գլիտերը՝ «I’m the Leader of the Gang (I Am)» երգով։
1951 - Տեղի է ունենում Ուոլթ Դիսնեյի «Ալիսը հրաշքների աշխարհում» անիմացիոն ժապավենի առաջին ցուցադրությունը։
1928 - Ամստերդամում բացվում են IX ամառային օլիմպիական խաղերը։
1914
- Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարում Սերբիային։

  • Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը։

1909 - 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը։

  • Անգլիական «Waratah» ուղևորատար նավը՝ 211 ուղևորով ու սպասարկող անձնակազմով դուրս է գալիս Դուրբանից ու անհետ կորում։
  • Նավը գտնել չի հաջողվում։

1896 - Ֆլորիդայում հիմնվում է Մայամի քաղաքը։
1868 - ԱՄՆ-ում թույլատրում են չինացիների անսահմանափակ ներգաղթը։
1862
- Մոնտանա նահանգում ոսկի են գտնում, որից էլ սկիզբ է առնում «Ոսկու տենդը»։
1858
- Առաջին անգամ նույնականացման համար օգտագործվում է մատնահետքը։
1851
- Աշխարհում առաջին անգամ լուսանկարում են (դեգերոտիպի վրա) Արեգակի ամբողջական խավարումը։
1821
- Պերուն անկախացավ Իսպանիայից։
1814 - Պոետ Պերսի Բիշի Շելլին տասնվեց տարեկան Մերի Գոդվինի հետ Անգլիայից փախչում է Ֆրանսիա։

  • Իսկ փախուստի պատճառը Շելլիի արդեն ամուսնացած լինելն էր։ Միայն կնոջ մահվանից հետո՝ 1816-ին են նրանք կարողանում ամուսնանալ։

1794 - Փարիզում մահապատժի են ենթարկվում Ֆրանսիական հեղափոխության քսաներկու գործիչ, որոնց թվում՝ Մաքսիմիլիան Ռոբեսպիերն ու Լուի Անտուան Սեն-Ժյուստը։
1741
- Վիտուս Բերինգի նավը հասնում է Ալյասկայի ափերին։
1589 - Սըր Թոմաս Հերիոթը Բրիտանիա ու Իռլանդիա կարտոֆիլ է բերում։
754 - Առաջին անգամ Ֆրանսիայի թագավորի թագադրում ու օծում է կատարվում։

  • Սեն Դենիի բազիլիկայում Ստեֆան 2-րդ պապը թագադրում է Պիպին Կարճահասակին։

ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Արման Փաշիկյան, շախմատիստ
1985 - Մաթյո Դեբյուշի, ֆրանսիացի ֆուտբոլիստ
1981 - Մայքլ Կարիկ, անգլիացի ֆուտբոլիստ
1954 - Ուգո Չավես, Վենեսուելայի նախագահ
1943 - Ռիչարդ Ռայթ, անգլիացի ռոք-երաժիշտ, «Pink Floyd» խմբի անդամ
1937 - Ֆրանսիս Վեբեր, ֆրանսիացի ռեժիսոր
1929 - Ժաքլին Քենեդի, ամերիկացի լրագրողուհի, 1961-1963 թվականներին ԱՄՆ առաջին տիկին
1928 - Ռեյ Աղայան, հագուստի դիզայներ
1915 - Չարլզ Հարդ Թաունս, ամերիկացի ֆիզիկոս
1902 - Կարլ Փոփեր, բրիտանացի փիլիսոփա և սոցիոլոգ (մ. 1994)
1804 - Լյուդվիգ Ֆոյերբախ, գերմանացի փիլիսոփա (մ. 1872)