«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունիսի 29

Պատմության այս օրը. հունիսի 29

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Գրկախառնության տոն (Hug Holiday) *
  • Նոբելյան հիմնադրամի հիմնադրման օրը *
  • Արևադարձային գոտու միջազգային օրը (International Day of the Tropics) *
  • Ցեխի միջազգային օրը (International Mud Day) *
  • Արդյունաբերական դիզայնի միջազգային օրը (World Industrial Design Day) *
  • Ընտանի կենդանիներից հրաժարվելու դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day against the abandonment of domestic animals) *
  • Նավաշինարարի օրը *
  • Պարտիզանների և ընդհատակում գործողների օրը *
  • Գանձերի և գաղտնիքների օրը *
  • Կրեմով թեյի օրը (Cream Tea Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկայի պատվո օրեր (Honor America Days) 
  • ԱՄՆ - Լուսանկարչական ապարատի ազգային օրը (National Camera Day) *
  • ԱՄՆ - Նուշով շոկոլադե խրխրթանի  ազգային օրը (National Almond Buttercrunch Day) *
  • ԱՄՆ - Երեխաներին աշխատանքի վերցնելու խնդրանքի օրը (Please Take My Children To Work Day) *
  • ԱՄՆ - Վաֆլու շերտեր պատրաստող սարքի ազգային օրը (National Waffle Iron Day) *
  • Բրիտանական Վիրջինյան կղզիներ - Տարածքի օրը (Territory Day) 
  • Գրենադա - Ձկնորսի ծննդյան օրը *
  • Էկվադոր - Ճարտարագետի օրը
  • Իսպանիա - Արոյի գինու ճակատամարտը (Batalla del vino de Haro) *
  • Հայաստան - Ան­հայտ կո­րած ազա­տա­մար­տիկ­նե­րի հիշ­ա­տա­կի օրը 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում, որը տևեց 1988 թվականից մինչև 1994 թվականը, համարվում է անհայտ կորած 950 քաղաքացի, նրանցից 400-ը ՝ զինյալներ և զինվորականներ, 550-ը ՝ Մարտակերտի շրջանի քաղաքացիական անձինք: Հիշատակի այս օրը հիշում են բոլոր նրանք, ովքեր իրենց նվիրվածության, նվիրվածության և հերոսական ոգու շնորհիվ կերտեցին հաղթանակը: 
Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը նշվում է 2000 թվակնից՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի:

  • Հայաստան - Ս. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օր (Հայ Առաքելական եկեղեցի)

Նիկոմիդացի երկու ազնվականներ Անիքտոսը և նրա եղբորորդի Փոտինոսը, ներկա լինելով Դիոկղետանիոսի քրիստոնյաների դեմ հալածանքներ սկսելու հրովարտակի ընթերցմանը, աներկյուղ դուրս են գալիս ամբոխից ու կայսեր առաջ բարձրաձայն խոստովանում իրենց հավատը՝ քարոզելով նրա զորությունը: Երեք տարվա բանտարկությունից ու ծանր տանջանքներից հետո, կրկին հավատարիմ իրենց հավատին, երանելի սրբերը ողջակիզվում են այլ նահատակների հետ միասին:

Լիբիացի Թեոփիլոս սարկավագը ևս նահատակվել է Քրիստոսի հավատն աներկյուղ քարոզելու համար՝ կռապաշտ Մաքսիմինոսի օրոք: Այս բոլոր սրբերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցում նշվում է Հոգեգալստի չորրորդ շաբաթվա հաջորդ երկուշաբթի օրը:

  • Մալթա - Լ-Իմարաջա (l-Imnarja) *
  • Նեպալ - Բրնձի ազգային օրը *
  • Սեյշելյան կղզիներ - Անկախության օրը
  • Սողոմոնի կղզիներ - Կենտրոնական նահանգի օրը (Central Province Day) 
  • Ֆրանսիական Պոլոնեզիա - Ինքնավարության օրը (Autonomy Day) 

* Հունիսի 29-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Թողարկվեց Դրուփալ կայքի կառավարման համակարգը։
2007 - Apple Inc.-ի առաջին Այֆոնը հանվեց վաճառքի։
1996 - Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Աբու-Սալիմ բանտում տեղի ունեցած ապստամբության ճնշման ժամանակ զոհվեց մոտ 1200 կալանավոր։
1995 - 20 տարվա մեջ առաջին անգամ ամերիկյան և ռուսական մաքոքները հաջողությամբ կցվեցին իրար։
1992 - Լույս 29-ի առա­վոտ­յան Մար­տա­կեր­տի հատ­վա­ծի Հա­սան­դա­յի մար­տում հայ կա­մավո­րա­կան­նե­րը հե­րո­սա­բար դի­մադ­րե­լով թշնա­մու մե­ծաքա­նակ ու­ժե­րին, հայտն­վե­ցին ծու­ղա­կում:

  • Ազա­տա­մար­տիկ­նե­րի մեծ մա­սը նա­հա­տակ­վեց, իսկ 79 տղա­նե­րի ճա­կա­տա­գի­րը առ այ­սօր ան­հայտ է: Հե­տա­գա­յում՝ 2000 թ., ՀՀ կա­ռա­վա­րու­թյան որոշ­մամբ հու­նի­սի 29-ը հռ­չակ­վեց «Անհայտ կո­րած ազա­տա­մար­տիկ­նե­րի հիշ­ա­տա­կի օր»:

1986 - Ռիչարդ Բրանսոնը նոր ռեկորդ է սահմանում՝ մոտորանավակով անցնելով Ատլանտյան օվկիանոսը։
1974 - Հազվադեպ դեպք, երբ բրիտանական հիթ-շքերթը գլխա­վո­րեց ֆրանսիացի երգիչ՝ Շառլ Ազնավուրը «She» երգով։
1974 - Իզաբել Պերոն դարձավ Արգենտինայի առաջին կին նախագահը։
1958 - Բրազիլիան առաջին անգամ դարձավ ֆուտբոլի աշխար­հի չեմպիոն։
1920 - Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII-ը Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբին շնորհեց «Արքայական» տիտղոսը։
1916 - Օդ բարձրացավ առաջին Բոինգ ինքնաթիռը:
1888 - Մյունխենում կայացավ Ռիխարդ Վագների «Փերիներ» օպերայի առաջնախաղը։
1880 - Ֆրանսիան Թաիթի կղզին կցեց իրեն։
1855 - Լոնդոնում լույս տեսավ «The Daily Telegraph» թերթի առաջին համարը:
1613 - Լոնդոնում հրդեհվեց «Գլոբուս» թատրոնը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1978 - Նիկոլ Շերզինգեր, ամերիկացի երգչուհի, «The Pussycat Dolls» խմբի անդամ
1971 - Ֆաբիեն Բարտեզ, ֆրանսիացի ֆուտբոլիստ, դարպասապահ
1964 - Սոսո Պավլիաշվիլի, վրացի երգիչ  
1957 - Մարիա Կոնչիտա Ալոնսո, կուբացի դերասանուհի
1948 - Յեն Փեյս, անգլիացի վիրտուոզ թմբկահար, «Deep Purple» ռոք խմբի մասնակից
1930 - Սլավոմիր Մրոժեկ (վ. 2013), լեհ դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան.
1900 - Անտուան դը Սենտ Էքզյուպերի, ֆրանսիացի գրող
1825 - Գաբրիել Սունդուկյան, դրամատուրգ
1516 - Ռեմբերտ Դոդոենս (վ. 1585), ֆլամանդացի բուսաբան, բժիշկ, աշխարհագրագետ, աստղագետ