Պատմության այս օրը. մայիսի 14
2009 - Ուղեծիր դուրս բերվեց «Հերշել» աստղադիտակը՝ իպատիվ բրիտանացի աստղագեց Ուիլյամ Հերշելի։
2007 - Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցավ «Շրեկ 3» անիմացիոն կինոնկարի պրեմիերան։
1998 - Associated Press գործակալությունը նշեց իր 150-ամյակը։
1984 - Ծնվել է ամերիկացի ծրագրավորող, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
1972 - Նաուչնիում Տամարա Սմիրնովան աստերոիդների հիմնական գոտում հայտնաբերեց աստերոիդ, որը կոչվեց Համբարձումյան (Ambartsumian):
1972 - Կաունասում տասնինը տարեկան Ռոմաս Կալանտան կատարեց ինքնահրկիզում՝ որպես իր երկրի օկուպացման դեմ բողոք:
1971 - Pink Floyd-ը թողարկեց «Relics» հավաքածուն։
1969 - Ծնվել է ավստրալիացի հայտնի դերասանուհի Քեյթ Բլանշեթը։
2014 թ. ստացել է «Օսկար», «Բաֆտա» և «Ոսկե Գլոբուս» մրցանակ «Ժասմին» ֆիլմի համար։
1962 - Աթենքում տեղի ունեցավ Խուան Կառլոս I-ի և Սոֆիա Հունացու ամուսնության արարողությունը։
1948 - Դավիդ Բեն-Գուրիոնը հայտարարեց Իսրայելի անկախությունը։
1944 - Ծնվել է ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և մոնտաժող Ջորջ Լուկասը։
Առավել հայտնի է Ինդիանա Ջոնսի մասին պատմող ֆիլմերով ու «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարով։
1939 - 5 տարեկան պերուացի Լինա Մեդինան երեխա ունեցավ՝ դառնալով ամենաերիատասարդ մայրը բժշկության պատմության մեջ։
1924 - Անգլիայի Լորդերի պալատը սկսեց քննարկել վարորդական իրավունքի համար երկրում քննություններ մտցնելու մասին առաջարկը։
1900 - Փարիզում կայացած երկրորդ Օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցեցին նաև կանայք: Օլիմպիական խաղերի առաջին կին չեմպիոնը դարձավ անգլիացի թենիսիս- տուհի Շարլոտա Կուպերը, որը նաև Ուիմբլդոնի հնգակի չեմպիոն է: Շարլոտա Կուպերն Օլիմպիական խաղերում մրցում էր և միայնակ, և զույգերով մրցաշարում: Երկու մրցաշարում էլ նա արժանացավ ոսկե մեդալի` դառնալով Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն:
1870 - Ալեքսանդր 2-րդի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
1836 - Ծնվել է շախմատի աշխարհի 1-ին չեմպիոնը՝ Վիլհելմ Ստեյնիցը։
1805 - Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
