Պատմության այս օրը. մայիսի 18
Թանգարանների միջազգային օրն է
Վարդագույն հովազի օրն է
2009 - «Թամիլ Իլամա ազատագրման վագրեր» կազմակերպության վերջին ջոկատի վերացմամբ ավարտվեց Շրի Լանկայում 26 տարի տևած քաղաքացիական պատերազմը։
1999 - Կանադայի կառավարությունը հայտարարեց, որ չեն վերահսկի Ինտերնետը։
1997 - 102-ամյա իռլանդուհի Բրիջիթ Դիրենն ազգային համալսարանն ավարտեց գերազանցությամբ։
1992 - Արցախի զինված ուժերը հակագրոհեցին և հետ վերցրին Լաչինը՝ վերականգնելով հողային կապը Հայաստանի հետ։ Դրանով վերջ տրվեց Արցախի պաշարումը Ադրբեջանի կողմից և Ստալինի կողմից Արցախի բաժանումը Հայաստանից:
1980 - Վաշինգտոն նահանգում Սենտ Հելենս (Սուրբ Հեղինե) հրաբխի ժայթքման հետևանքով մահացավ 57 մարդ։ Այս դեպքի հետ կապված ամերիկահայ երգահան Ալան Հովհաննեսը գրել է «Սուրբ Հեղինեի լեռը» սիմֆոնիան։
1977 - Մայիսի 18-ը հռչակվեց Թանգարանների միջազգային օր:
1953 - Ամերիկացի օդաչու Ժակլին Քոքրանը կանանցից առաջինն ինքնաթիռով հաղթահարեց ձայնային պատնեշը։
1935 - Ցուցադրական թռիչքի ժամանակ Մոսկվայի կենտրոնական օդակայանում կործանվեց «Մաքսիմ Գորկի» հսկա, եզակի ինքնաթիռը։ Զոհվեց 46 մարդ, այդ թվում՝ 7 երեխա։
1927 - Ամերիկացի դերասանուհի Նորմա Թալմաջը պատահաբար ոտքը դրեց դեռ չչորացած ասֆալտի վրա։ Դա հուշեց Հոլիվուդում կինոաստղերի հետքերի հավաքածու ստեղծելու գաղափարը։ Այժմ այն անվանում են Հոլիվուդի փառքի ծառուղի։
1923 - Ֆրանսիացի իևժեներ Աևտուան Բարնայն արտոնագիր ստացավ սկավառակով հեռախոսի համար։
1915 - Ռիգայի մերձակայքում փորձարկվեց աշխարհի առաջին տանկը, որն անվանվել էր «Ամենագնաց»։
1897 - Ծնվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Գուրգեն Ջանիբեկյանը։
1897 - Ծնվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Ֆրենկ Կապրան։ Ստացել է 3 Օսկար՝ որպես լավագույն ռեժիսոր։
1897 - Հրատարակվեց իռլանդացի Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը, որը սկզբնավորեց արնախումների մասին ստեղծագործություններին։
1888 - ԱՄՆ-ում ցուցադրվեց գրամոֆոնի առաջին ձայնապնակը։
1830 - ԱՄՆ-ում սկսվեց առաջին խոտհնձիչների արտադրությունը։
1787 - Թուլուզի ֆրանսիացի վարպետներն առաջին անգամ կարողացան ապակու վրա փորագրություն կատարել։
1744 - Եկատերինա 2-րդի հրամանով Ռուսաստանում մահապատիժը վերացվեց։
1652 - Բրիտանիայի Ռոդ Այլենդ գաղութում ընդունվեց Հյուսիսային Ամերիկայի առաջին օրենքը, որն արգելեց ստրկությունը։
1048 - Ծնվել է պարսիկ պոետ, փիլիսոփա Օմար Խայամը։
