«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. օգոստոսի 26

Պատմության այս օրը. օգոստոսի 26

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Պարան ձգելու օրը (Tug of War Day) *
  • Երաժշտական յոգայի օրը (Musical Yoga Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Զուգարանի թղթի ազգային օրը (National Toilet Paper Day) *
  • ԱՄՆ - Կանանց հավասարության օրը (Women s Equality Day) *
  • ԱՄՆ - Կին ծրագրավորողների ազգային օրը (National WebMistress Day) *
  • ԱՄՆ - Բալի համով մրգային սառույցի օրը (National Cherry Popsicle Day) *
  • ԱՄՆ - Շների ազգային օրը (National Dog Day) *
  • Արգենտինա - Համերաշխության ազգային օրը (National Day of Solidarity) 
  • Արգենտինա - Դերասանների օրը *
  • Իրան - Աշխատավորի օրը *
  • Իսպանիա - Լա տոմատինա (La Tomatina) *
  • Նամիբիա - Հերերոյի օրը *
  • Նեպալ - Գուարա Պարվա (Gaura Parva) *
  • Պապուա Նոր Գվինեա - Ապաշխարության օրը 
  • Ռուսաստան - Տասներեքերորդ կատվի օրը
  • Ռուսաստան - Փոքրիկ գաղտնիքների բացահայտման օրը

* Օգոստոսի 26-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - Ռուսաստանը ճանաչում է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը։
1978 - «Սոյուզ 31» տիեզերանավով թռչելով, Զիգմունդ Յենը դառնում է առաջին գերմանացի տիեզերագնացը:
1977 - Քվեբեքի Ազգային Ժողովն ընդունում է «Ֆրանսերենի խարտիան»:
1944 - Շառլ դը Գոլը մտնում է Փարիզ։
1926 - Բացվում է Արզնիի առողջարանը:
1883 - Ճավա և Սումաթրա կղզիներում Կրակատաու հրաբխից առաջացած ցունամիի զոհ է դառնում 36 հազ. մարդ:
1847 - Միացյալ Նահանգներից եկած ներգաղթյալները հիմնում են սևամորթ աֆրիկացիների առաջին անկախ Լիբերիա պետությունը:
1382 - Մոնղոլների Թոխթամիշ խանը զավթում է Մոսկվան։


ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Ջեյմս Հարդեն, ամերիկացի բասկետբոլիստ, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի Հյուսթոն Ռոկետս թիմի խաղացող
1980 - Քրիս Փայն, ամերիկացի դերասան
1976 - Զեմֆիրա, թաթարական ծագումով ռուսաստանցի ռոք երգչուհի
1964 - Մեհրիբան Ալիևա, ադրբեջանցի հասարակական և քաղաքական գործիչ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը
1949 - Լեոն Ռեդբոուն (ծնված՝ Տիգրան Կոպալեան) ամերիկացի բլյուզ և ջազ նվագող և երգիչ
1944 - Պատրիկ Դևեջյան, ֆրանսիացի ականավոր քաղաքական գործիչ
1935 - Ալբերտ Յավուրյան, կինոօպերատոր
1926 - Անահիտ Ցիցիկյան, վիրտուոզ ջութակահարուհի
1914 - Խուլիո Կորտասար, արգենտինացի գրող

  • 1949 թվականին հրատարակել է «Թագավորներ» դրաման։ «Գազանանոց» (1951 թվական), «Խաղի վերջը» (1956 թվական), «Գաղտնի զենք» (1959 թվական) պատմվածքների ժողովածուներում և «Շահումներ» (1960 թվական) վեպում կան ֆանտաստիկայի տարրեր։
  • «Դասակարգ խաղալ» (1963 թվական) վեպը մի փորձ էր 60-ական թվականների լատինաամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմը, որի սկզբունքները զարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշխարհներում» (1967 թվական) գեղարվեստական- հրապարակախոսական ժողովածուում, «62 մոդել հավաքման համար» (1967 թվական), «Վերջին ռաունդը» (1969 թվական) վեպերում։

Աստվածները

Աստվածները քայլում են մեր աշխարհով`
գարշանքով բարձրացնելով փեշերն իրենց:
Կատուների քայքայվող դիակների կողքով,
տրորված որդերի կողքով,
նրանք անցնում են իրենց սանդալներով`
խոնավ` ժամանակի թքից:
Նրանք արդեն չեն ապրում երկինքներում`
տանջանքներից գահավիժած մեղավոր երկրի,
նրանք քայլում են` տանջված ծանր երազից
և ճահճային տիղմից,
կանգ են առնում,
հաշվում են իրենց մեռելներին,
շներին` դուրս գցած լեզուներով,
և զգուշորեն ու ագահաբար
նայում են դեպի անդունդը,
ուր կռվում են առնետները միմյանց հետ`
դրոշակների պատառների համար:

1880 - Գիյոմ Ապոլիներ, լեհական ծագումով ֆրանսիացի բանաստեղծ, 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից

  • 1910-ական թվականներին ակտիվ հրապարակախոս էր․ լրաբեր՝ «Մերկյուր դե Ֆրանս»-ում, քննադատ՝ «Փարիզ ամսագրում», 1912-1913 թվականներին Անդրե Բիլլիի հետ «Soirées de Paris» ամսագրի խմբագիրներն էին, գրում էր ժամանակակից գեղանկարչության մասին (Les peintres cubistes, 1913)։ Ընկերական հարաբերությունների մեջ էր նկարիչներ Պաբլո Պիկասոյի, Անդրե Դերենի, Ֆրանսիս Պիկաբիայի, Մորիս դը Վլամինկի և Անրի Ռուսոյի հետ։ 1907 թվականին ծանոթացավ նկարչուհի Մարի Լորանսենի հետ․ մինչև 1912 թվականը սիրային կապի մեջ էր վերջինիս հետ։
  • 1917 թվականի գարնանը Դյագիլևի և Կոկտոյի անձնական խնդրանքով Ապոլիները հանդես եկավ ապագայի արվեստի մասին մանիֆեստով, որը կրում էր «Նոր ոգի» անվանումը և 2 տասնամյակ ուղղորդում էր Ֆրանսիայի երաժշտական զարգացումը։

Հրաժեշտ

Ես պոկեցի ցախի մի շիվ։
Հիշի՛ր, մեռավ աշունն իսպառ։
Երկրում էլ չենք տեսնի իրար։
Հուշերի բույր, ցախի մի շիվ,
Եվ սպասում եմ քեզ, հիշի՜ր…

թարգմանիչ՝ Ալեքսանդր Թոփչյան

1789 - Աբբաս-Միրզա, իրանցի պետական և ռազմական գործիչ, եղել է Ատրպատականի նահանգապետ
1743 - Անտուան Լորան Լավուազիե, ազնվական ծագումով ֆրանսիացի քիմիկոս