«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. օգոստոսի 3

Պատմության այս օրը. օգոստոսի 3

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Մեխակի համաշտանիշի մասին իրազեկման օրը (Cloves Syndrome Awareness Day) *
  • Ձմերուկի օրը (Watermelon Day) *
  • Սպիտակ գինու օրը (White Wine Day) *
  • Մազաթափության միջազգային օրը (International Alopecia Day) *

Ազգային

  • Ամերիկյան Սամոա - Աշխատանքի օրը (Labor Day) 
  • ԱՄՆ - Ջորջիա նահանգի ազգային օրը (National Georgia Day) 
  • ԱՄՆ - Ձմերուկի ազգային օրը (National Watermelon Day) *
  • ԱՄՆ - Ընկուզեղենի ազգային օրը (National Grab Some Nuts Day) *
  • ԱՄՆ - Հատակ լվանալու օրը (Clean Your Floors Day) *
  • ԱՄՆ - Թոմ Բրեդի ծննդյան օրը (Tom Brady’s Birthday) *
  • Ավստրալիա - Զբոսախնջույքի օրը Հյուսիսային տարածքներում (Northern Territory Picnic Day) *
  • Ավստրալիա - Բանկային հանգստյան օր Նոր Հարավային Ուելսում (New South Wales Bank Holiday) *
  • Բարբադոս - Կադումենտի օրը (Kadooment Day) *
  • Բրազիլիա - Կապոեյրի օրը (Capoeira Day) *
  • Գվինեա Բիսաու - Պիջիգիտիի զոհերի տարեդարձը
  • Զամբիա - Ֆերմերի օրը
  • Իռլանդիա - Օգոստոսյան բանկային հանգստյան օրեր (August Bank Holiday) *
  • Իսլանդիա - Վաճառականության օրը (Fridagur verslunarmanna) *
  • Իսպանիա - Կոլոմբոսի փառատոնը (Fiestas Colombianas) *
  • Կանադա - Քաղաքացիական տոն (Civic Day Holiday) *
  • Կանադա - Թերի Ֆոքսի օրը (Terry Fox Day) *
  • Կանադա - Ժառանգության օրը (Heritage Day) *
  • Կանադա - Նատալի օրը (Natal Day) *
  • Կանադա - Նյու Բրանսվիքի օրը (New Brunswick Day) *
  • Կանադա - Բրիտանական Կոլումբիայի օրը (British Columbia Day) 
  • Կիրաբիտի - Երիտասարդության օրը 
  • Հայաստան - Ս. Մակաբայեցիների հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի) *
  • Հասարակածային Գվինեա - Ազատության օրը 
  • Հնդկաստան - Ռակշա Բանդհան (Raksha Bandhan) *
  • Նեպալ - Ракша Бандхан (Raksha Bandhan) *
  • Նիգեր - Անկախության օրը
  • Նիգեր - Ծառատունկի օրը
  • Ռուսաստան - Հայելու հետ համբուրվելու օրը
  • Սալվադոր - Սեն Սալվադորի օրը *
  • Սողոմոնի կղզիներ - Մակիրա Ուլավա նահանգի օրը (Makira-Ulawa Province Day) 
  • Վենեսուելա - Դրոշի օրը 
  • Տուվալու - Երեխաների ազգային օրը

* Օգոստոսի 3-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Մահմուդ Ահմադինեժադը դառնում է Իրանի նախագահ։
1975 - Մարոկկոյում Բոինգ-707-ը բախվում է լեռանը, զոհվում է 188 մարդ։
1971 - Փոլ ՄաքՔարթնին նոր խումբ է ստեղծում, որն անվանում է «Wings»։
1963 - The Beatles-ը վերջին անգամ ելույթ է ունենում լիվերպուլյան «The Cavern» ակումբում։
1960 - Նիգերն անկախություն ստացավ Ֆրանսիայից։
1956 - Սիրիայում ռազմական հեղաշրջում կատարվեց։
1955 - Լոնդոնում կայանում է Սեմուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսի պրեմիերան։

  • Հանդիսատեսների կեսը ներկայացման ժամանակ լքում է դահլիճը՝ չհասկանալով հեղինակի մտահղացումը։

1945 - Բոլոր էթնիկ գերմանացիներն ու հունգարները զրկվում են Չեխոսլովակիայի քաղաքացիություն ստանալու իրավունքից։
1922 - Նյու Յորքի ռադիոն գործարկում է աշխարհում առաջին ձայնային ռադիոէֆեկտը՝ փայտի երկու կտորով դռան փակելու ձայնն են ստանում։
1914 - Առաջին համաշխարհային պատերազմ։ Գերմանիան պատերազմ է հայտարարում Ֆրանսիային։
1912 - Օսմանյան կայսրությունն Ալբանիային շնորհեց սահմանափակ անկախություն՝ դպրոցներում թույլատրեց ալբաներենի դասավանդումը։
1908 - Ֆիլադելֆիայի մետրոյի բացումը։
1907 - Պորտուգալիայում կիրակին հանգստյան օր է հայտարարվում։
1795 - Հիմնվում է Փարիզի կոնսերվատորիան։
1778 - «Լա Սկալա» օպերայի շինության բացումը Միլանում։


ԾՆՎԵԼ ԵՆ

1966 - Գագիկ Գինոսյան, պարուսույց
1963 - Ջեյմս Ալան Հեթֆիլդ, «Metallica» խմբի հիմնադիրներից մեկը, վոկալիստ ու կիթառահար
1959 - Աշոտ Խաչատրյան, ֆուտբոլիստ
1940 - Մարտին Շին, ամերիկացի դերասան  

  • Առավել հայտնի է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Ապոկալիպսիսն այսօր» ֆիլմից, որտեղ խաղում է գլխավոր դերը։

1937 - Վան Սողոմոնյան, հայ նկարիչ, խեցեգործ
1935 - Զազա Ալեքսիձե, վրացի պատմաբան, լեզվաբան և հայագետ
1930 - Եվգենի Աբրահամյան, սովետական ատոմային տեխնիկ
1903 - Լևոն Հարությունյան, բժիշկ
1903 - Շահան Շահնուր, հայ գրող

  • Սփյուռքահայ գրականության հիմնադիրներից է։ 1929 թվականին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ «Նահանջը առանց երգի»։