Ապեր Նահապետյան. Փաշինյանը վիրավորում է ամբողջ հայ ազգին
Նիկոլ Փաշինյանը անառողջ շեղվածություն ունի Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ու դա ունի իր բացատրությունը։
Լևոն Տեր-Պետրոսյանը ուղղակի մարդ չէ, նա հայոց պատմության մի մասն է։ Մարդ, ով իրագործեց մի ամբողջ ազգի դարավոր երազանքը` ստեղծեց հայոց անկախ պետականություն։ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթանակած նախագահ է, իսկ Փաշինյանը պարտության խորհրդանիշն է ու Հայաստանի անկախությունը մսխած մարդ։ Այս իրավիճակում նրան այլ բան չի մնում անել, քան պղծել ու խեղաթյուրել պատմությունը, որպեսզի ինքն իր մեջ թեթևացնի մեղքի հսկայական բեռը։
Բայց նա չունի բավարար կոգնիտիվ հմտություններ գիտակցելու, որ Ղարաբաղյան Շարժումը «թակարդ» անվանելով նա չի վիրավորում Լևոն Տեր-Պետրոսյանի (առհասարակ Լևոն Տեր Պետրոսյանին վիրավորել հնարավոր չէ), նա վիրավորում է հայ ազգին, վիրավորում է համազգային շարժումն ու զարթոնքը։ Ու վստահեցնում եմ ձեզ, ժողովուրդը, այդ թվում անուղղելի նիկոլականները վաղ թե ուշ հասկանալու են Նիկոլի ճղճիմությունը։
Նիկոլ Փաշինյանի թիվ 1 հակառակորդը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Նրա անկումը անխուսափելի է ու Նիկոլ Փաշինյանին կործանելու է հենց Նիկոլ Փաշինյանը։ Նա ներքուստ զգում է դա, բայց չունի խելք հասկանալու, թե ինչ է կատարվում իր ներսում ու հենց դրա պատճառով է նա դարձել հոգեշեղված թշվառ արարած։
Մայիսիննյան իր ուղերձում վարչախմբի ղեկավարը նույնիսկ մեկ անգամ չօգտագործեց Արցախ բառը, չնայած նրան, որ Մայիսի 9-ը նաև Շուշիի ազատագրման ու Արցախի Պաշտպանության Բանակի օրն է։
Փոխարենը նա դրական տոնով օգտագործեց «Ադրբեջան» բառը։
Վարչապետը երևի մոռացել է, որ և Արցախյան, և Ապրիլյան և 44-Օրյա պատերազմում ադրբեջանական բանակը հայ գերիների ու անգամ զոհված տղաների դիերըի հետ վարվել է ամենաանմարդկային կերպով, ոչնչով չզիջելով նրան, թե ինչպես են Աուչվիցում և այլ ճամբարներում գտնվող մարդկանց հանդեպ վարվել ֆաշիստական զորքերը։


