«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. փետրվարի 27

Պատմության այս օրը. փետրվարի 27

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Լավատեսների միջազգային օրը (International Optimist Day) *
  • Սպիտակ բևեռային արջի միջազգային օրը (International Polar Bear Day) *
  • Ոչ կառավարական կազմակերպությունների համաշխարհային օրը (World NGO Day) *
  • Անոսմայի իրազեկման օրը (Anosmia Awareness Day) *
  • Թվային ուսուցման օրը (Digital Learning Day) *
  • Պոկեմոնի օրը (Pokemon Day) *

Կրոնական

  • Կաթոլիկություն - Սուրբ Գրիգոր Նարեկացու օր
  • Կաթոլիկություն - Գաբրիել դել'Ադդորատի հիշատակը
  • Ուղղափառություն - Սուրբ Մարոնի հիշատակը *
  • Ուղղափառություն - Կիրիլ Իմաստասերի հիշատակը *

Ազգային

  • ԱՄՆ - Ռետրոյի ազգային օրը (National Retro Day) *
  • ԱՄՆ - Ուղեղն անջատելու օրը (No Brainer Day) *
  • ԱՄՆ - Ելակի ազգային օրը (National Strawberry Day) *
  • ԱՄՆ - Պրոտեինի ազգային օրը (National Protein Day) *
  • ԱՄՆ - «Կալուա» սրճային լիկյորի ազգային օրը ( National Kahlua Day) *
  • ԱՄՆ - Չիլիի ազգային օրը (National Chili Day) *
  • ԱՄՆ - Կենացների ազգային օրը (National Toast Day) *
  • Ավստրալիա - Գեղեցիկ ծննդյան փառատոն (Beautiful Birth Festival) *
  • Դոմինիկյան Հանրապետություն - Անկախության օրը (Independence Day) *
  • Թաիլանդ - Մաղա Բուչա (Makha Bucha)*
  • Իրան - Իսլամական կրթության օրը (Islamic Education Day) *
  • ՀԱՀ - Մաջուբայի օրը (Majuba Day) *
  • Հնդկաստան - Մարաթի լեզվի օրը (Marathi Language Day) *
  • Ռուսաստան - ՌԴ հատուկ գործողությունների ուժերի օրը *
  • Ռուսաստան - Կիրիլ Վեսնոկազչիկ *
  • Ռուսաստան - Աչքերով ժպտալու օրը *
  • Վիետնամ - Բժշկի օրը  (Doctors’ Day) *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Տոկիոյի դատարանը մահապատժի վճիռ կայացրեց «ԱումՍինրիկյո» սեկտայի պարագլուխ Սյոկո Ասահարայի նկատմամբ։
1997 - Հայտարարվեց Դոլի գառնուկի կլոնավորման մասին:
1988 - Արցախյան շարժումը կասեցնելու նպատակով Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայազգի բնակչության 3-օրյա ջարդեր։

  • 1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին, սպանվեցին, բռնաբարվեցին, տանջամահ արվեցին ու այրվեցին բազմաթիվ մարդիկ։ 
  • Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, սակայն արդեն ուշ էր։ Այդ ջարդերն առաջին էթնիկ բռնություններ էին ԽՍՀՄ նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցան ինչպես նրա ամբողջական փլուզման, այնպես էլ ղարաբաղյան պատերազմի բռնկման գործում։ 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ: Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերին, որոնցով պահանջվում էր իրականացնել ինքնորոշման սահմանադրական իրավունքը: Մինչ օրս Սումգայիթի ջարդերի զոհերի թիվը հստակեցված չէ. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով՝ սպանվածների թիվը մի քանի տասնյակի է հասնում, իսկ ոչ պաշտոնականով՝ հազարից ավելի։
  • Փետրվարի 27-29-ին պետական ամենաբարձր մակարդակով Սումգայիթում կազմակերպված և իրականացված ջարդերը համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատական մինչ այսօր չեն ստացել։ Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն դատապարտել Սումգայիթի ջարդերը կամ ափսոսանք հայտնել էթնիկական զտումների համար: Հակառակը` Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես զոհ` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյամարտը ներկայացնելով որպես «ագրեսիա», կոպտորեն աղավաղելով փաստերը։

1988 - Կալգարիայի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ Դեբի Թոմասը դարձավ օլիմպիական մեդալ նվաճած առաջին սևամորթը: Թոմասը կանանց գեղասահքում գրավել է երրորդ տեղը՝ զիջելով Կանադայի և Գերմանիայի գեղասահորդուհիներին:
1964 - Ջուր իջեցվեց աշխարհում առաջին տուրիստական սուզանավը՝ «Օգյուստ Պիկար» մեզոսկաֆը:
1933 - Սովետական լրտես, հոլանդացի կոմունիստ Մարինուս վան դեր Լյուբեն հրկիզեց ռեյխստագը։
1932 - Անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Չեդվիկը հայտնագործեց նեյտրոնը։
1917 - Կայացավ Բուրժուադեմոկրատական II հեղափոխությունը և ցարիզմը տապալվեց Ռուսաստանում։
1900 - Հիմնվեց Մյունխենի «Բավարիա» ֆուտբոլային ակումբը։
1883 - Պատենտավորվեց սիրագր փաթաթող ավտոմատը։
1833 - Նիկոլայ 1-ինը հաստատեց Հայկական մարզի զինանշանը:
425 - Հիմնադրվեց Կոստանդնուպոլսի համալսարանը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1980 - Դոն Դիաբլո, հոլանդացի դիջեյ, ռեմիքսեր և երաժշտական պրոդյուսեր
1959 - Վարդան Պետրոսյան, հայ դերասան, երգիծաբան
1957 - Ջոն Թուրթուրո, ծագումով իտալացի ամերիկյան դերասան
1947 - Գիդոն Կրեմեր, լատվիացի ջութակահար
1937 - Ալբերտ Մկրտչյան, ռեժիսոր, սցենարիստ, դերասան (վ. 2018)

  • Նկարահանել է «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Խոշոր շահում», «Ուրախ ավտոբուս» ֆիլմերը։

1932 - Էլիզաբեթ Թեյլոր, անգլո-ամերիկացի դերասանուհի, «Հոլիվուդի թագուհի», «Օսկարի» եռակի դափնեկիր

  • Առաջին դերասանուհին է, որը ֆիլմում նկարահանվելու համար 1 միլիոն դոլար է ստացել։ Խոսքը «Կլեոպատրայի» մասին է։

1918 - Ժիրայր Չուլոյան, հայ նկարիչ, ոսկերիչ-արծաթագործ
1916 - Միքայել Շաթիրյան, գրող
1912 - Ամալյա Արազյան, դերասանուհի
1910 - Հենրիկ Գասպարյան, շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային գրոստմայստեր (մահ. 1995)
1905 - Բոգդան Գեմբարսկի, լեհ հրապարակախոս, արևելագետ (հնդկագետ, հայագետ)
1902 - Ջոն Ստայնբեք, ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակակիր

  • Հայտնի է «Ցասման ողկույզներ», «Դրախտից արևելք», «Մկների ու մարդկանց մասին», «Մեր հոգսերի ձմեռը» վեպերով։

1885 - Ռուբեն Սևակ, հայ գրող
1861 - Ռուդոլֆ Շթայներ, գերմանացի էզոթերիկ և թեոսոֆ
1860 - Վարդգես Սուրենյանց, նկարիչ, ազգային պատմա-նկարչության հիմնադիրը
1845 - Գրիգոր Արծրունի, հրապարակախոս, հասարակագետ, քննադատ, գրական-հասարակական գործիչ

  • ... Անբարոյական մարդիկ, անհատներ ամեն ազգության մեջ կան, - բայց եթե գրեթե ամբողջ ազգը նախանձով է նայում այն մարդու վրա, որ հարստացել է ամենակեղտոտ միջոցներով, համարում է նրան առաջին մարդ, պաշտում է նրան, երկրպագում է նրան, ներում է նրան իր անցյալը, անվանում է նրան ազգի բարերար, այն պատճառով, որ այդ մարդը, ամենաաններելի միջոցներով հարստանալուց հետո, մի կողմից տոկոսով փողեր է տալիս օտար երկրում զետեղված խաբեբա ազգային վաճառականներին, մյուս կողմից կեղծավոր կերպով իրան ազգասեր է ձևացնում՝ գողացած փողից մի քանի ավելորդ կոպեկներ ազգային գործերի վրա նվիրելով,- այդ տեսակ ազգ, ցավելով պետք է ասենք, եթե չփոխե իր ընթացքը, կարող է ապագայի համար, որպես ազգային բարոյական միավոր, որպես մարդկության մի անհատ` կորած համարվել: (Գրիգոր Արծրունի, 1876թ.)