Պատվաստումային գործընթացը Հայաստանում

Պաշտոնական 30.08.2021   12:00   90

Օգոստոսի 29-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 275138 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հավելելով, որ առաջին դեղաչափ ստացել են 176552 անձ, իսկ երկրորդ դեղաչափ` 98586։

Հիշեցում.

  • «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «Աստրա Զենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
  • Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:
  • Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար:
  • Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
  • Պատվաստումներն անվճար են:

Օգոստոսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  241 611 դեպք, որոնցից  226 665-ն` առողջացած, 4830-ը` մահվան ելքով:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, պատվաստում, ԱՆ, կորոնավորուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon