«  Հոկտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Հովիկ Չարխչյան. «Էրեբունի - Երևան. Մեղա քեզ, Երևան, մեղա...» (տեսանյութ)

Հովիկ Չարխչյան. «Էրեբունի - Երևան. Մեղա քեզ, Երևան, մեղա...» (տեսանյութ)

էՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ  2808 ամյակն է

ՄԵՂԱ ՔԵԶ, ԵՐԵՎԱՆ

... Երբ 1988-ի դեկտեմբերին ավերված Լենինականի փլատակների տակից դուրս էին գալիս հրաշքով փրկվածները ու հարցնում էին. «Երևանին հո բան չի՞ պատահել», քո սիրտը ո՞նց չէր պայթում, քաղաք, աղետյալի սիրո չափերից: Դու ո՞նց չէիր տարուբերվում, երբ այդ հարցի մեջ ավելի շատ տագնապի դող կար, քան այն  դողը, որ ցնցել էր ոտքի տակի հողը:

Մեղա քեզ, Երևան, մեղա, եթե երբևէ կասկածել ենք կամ արժանի չենք եղել քո սիրո ջերմությանը: Մեղա, եթե միայն տագնապն է, որ արթնացրել է մեր ներսի բովանդակ գորովը:

Հովիկ Չարխչյան


Շակալների բաժին դարձած, բզկտված, տանջված, բայց հպարտ ու կանգուն, իմ ԵՐԵւԱՆ:

Միակս, սիրունս, հզորս, միամիտս... քեզ պաշտողների բնօրրանն ես, պաշտպանն ես, սերն ու պատկառանքն ես, իմ ԵՐԵւԱՆ:

Քանի կամ, շնչում եմ, խոստանում եմ. էս ոհմակից էլ կազատագրվես ու քո զավակների հետ միասին շունչ կքաշես, թիկունքիդ կանգնած Մասիսը վկա, իմ ԵՐԵւԱՆ

Խոնարհվում եմ քո առջև, աղոթում եմ քեզ համար, իմ ԵՐԵւԱՆ...

Եվա Ադամյան