ՊՆ-ն հերքում է Տավուշի 2 գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու տեղեկությունները

Պաշտոնական 21.12.2020   19:33   115

ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է տարածվող լուրերը, թե հրահանգ է եղել Տավուշի մարզի երկու գյուղերից դուրս բերել զորամիավորման ստորաբաժանումները և թե իբր գյուղերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող  տեղեկություններին:

«Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է այդ լուրերը՝ մեկ անգամ ևս հորդորելով ձեռնպահ մնալ չստուգված և կեղծ տեղեկատվություն տարածելու»,-ասաց Ալթունյանը:

 Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներում շրջանառվում էին տեղեկություններ, թե ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարին հրահանգվել է դուրս բերել զորամիավորման ստորաբաժանումները Տավուշի մարզի երկու գյուղերից, որոնք, իբր, սահմանազատման արդյունքում անցնելու են ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գևորգ Ալթունյան, Տավուշ, ՀՀ ՊՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon