Քոչարյանը կմնա կալանքի տակ (տեսանյութ)

Կարևոր 17.09.2019   14:53   406

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը:

 Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր հրապարակեց որոշման ներածական և եզրափակիչ մասերը. Քոչարյանը կմնա կալանքի տակ:

Քոչարյանի ազատազրկումը պահանջող քաղաքացիները ցնծությամբ ընդունեցին դատարանի որոշումը

Ամբաստանյալ Քոչարանը  մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերովկաշառք ստանալու մեջ:

Նշենք, որ տուժողներին, նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև պաշտպանական կողմին լսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ գրավի կիրառմամբ Քոչարյանին ազատելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին ժամը 17-ին:


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտ  Քոչարյան, ՍԴ, Մարտի 1-ի գործ, Աննա Դանիբեկյան, դատ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon