Ռազմագերիների մասին Թաթոյանը հատուկ զեկույց է ունեցել

Պաշտոնական 11.08.2021   10:00   143

Հայկական կողմի գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցերով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ զեկույց է ունեցել։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ քննարկում է կազմակերպել Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսը:

«Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների վերադարձի գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով վերջիներիս և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում, կազմակերպում են կեղծ դատավարություններ», - քննարկման ժամանակ ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է օբյեկտիվ ապացույցներ, որոնք հաստատում են, որ հայկական կողմի գերիները պահվում են ապօրինի` քաղաքական նպատակներով և որ գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները արհեստական են: 
Ապացույցների թվում է Ադրբեջանի նախագահի ու Թուրքիայի 1-ին տիկնոջ միջև տեսաձայնագրված խոդակցությունը, որտեղ խոսվում է գերիներին հատուկ պահելու և մաս-մաս վերադարձնելու մասին:

Քննարկումը կազմակերպել էր ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսը:

Իսկ օգոստոսի 9-ին Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ։

Հանդիպմանը քննարկվել են հայկական կողմի գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը։

Նշենք, Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         գերիներ.ռազմագերիներ, Արման Թաթոյան, զեկույց, ադրբեջան, Հայաստան, ՄԻՊ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon