РБК. Արմեն Սարգսյան. Արտահերթ ընտրությունները հնարավոր է լինեն կամ չլինեն (տեսանյութ)

Քաղաքական 31.03.2021   10:30   130

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ի հետ զրույցում հետաքրքիր պատասխան է տվել ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին:

Լրագրողը Սարգսյանin փորձել է հարց տալ. «Հայաստանում հունիսի 20-ին պետք է խորհրդարանական ընտրություններ անցկացվեն...»։ ՀՀ նախագահը կարճ ասել է. «Միգուցե», ապա պարզաբանել է, որ հնարավոր է ընտրությունները լինեն այլ օր կամ չլինեն։

«Դեռ պետք է որոշակի գործընթաց լինի խորհրդարանում՝ վարչապետի հրաժարականը լինի, հետո այդ ամենը պետք է անցնի իմ սեղանով։ Այդ ժամանակ էլ նոր կորոշվի օրը», - ասել է Արմեն Սարգսյանը և պարզաբանել է, որ ընտրությունների օր նշանակելու մասին որոշումը դեռ պետք է ստորագրի երկրի նախագահը, իսկ ինքը դեռ ոչինչ չի ստորագրել։

«Ես հունիսի 20-ի վերաբերյալ դեռ ոչինչ չեմ ստորագրել։ Ու գուցե չստորագրեմ, այլ որոշումը ուղարկեմ Սահմանադրական դատարան», - նշել է նա:

Հիշեցնենք` Փաշինյանը Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ապրիլին հրաժարական կտա:
Ավելի վաղ նա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ խորհրդարանական ուժերի հետ հանդիպումներից հետո որոշվել է հունիսի 20-ին անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Նշենք, որ Սահմանադրության 93–րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը: Արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ–ի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         РБК, Արմեն Սարգսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon