ՌԴ ՊՆ. Շուշիի շրջանում հայկական և ադրբեջանական դիրքերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել

Արցախ 17.08.2021   21:19   116

Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Շուշիի շրջանում ՝ հրաձգային զենքի կիրառմամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին։  Ռուսական խաղաղապահ զորախմբի աջակցությամբ ժամը 21:15-ին իրավիճակը կարգավորվել է։ Տուժածներ չկան։

Հրադադարի պահպանման ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՌԴ ՊՆ, ԼՂ, Շուշի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon