«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Զախարովա․ ՌԴ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությամբ (տեսանյութ)

Զախարովա․ ՌԴ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությամբ (տեսանյութ)

Ռուսաստանը մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան.

«Դա ծայրաստիճան բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա ու չի նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կարգավորմանը՝ երկու երկրների բնակչության շրջանում չհիմնավորված կորուստների պատճառ դառնալով: Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները շուտափույթ կմեկնարկեն»,- հայտարարել է Զախարովան` հավելելով, որ ռուսական կողմը պատրաստ է այդ հարցում օգնություն ցուցաբերել:

Զախարովան նշել է, որ ռուսական կողմը շարունակում է իր ներդրումն ունենալ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության պահպանման, հումանիտար հարցերի կարգավորման՝ այդ թվում գերիների ու փախստականների վերադարձի, զոհվածների մարմինների փոխանակման մեջ։ Մոսկվան շարունակում է աշխատել ՄԱԿ-ի ու ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունների՝ տարածաշրջան այցելությունները հնարավոր դարձնելու ուղղությամբ: