Սարգսյանը չի ստորագրի Դավթյանին ԳՇ պետ նշանակելու հրամանագրի նախագիծը և չի դիմի ՍԴ

Պաշտոնական 11.03.2021   21:12   108

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ նշանակելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Ինչպես արդեն հայտնել էինք, Արմեն Սարգսյանն այսօր՝մարտի 11-ին, իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արմեն Սարգսյան, Արտակ Դավթյան, ՀՀ ԶՈՒ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon