Շահեն Պետրոսյան. «Ապականեցին ներկան ու դեռ խոսում են «պայծառ» ապագայից»

Խոսք 06.05.2021   13:00   251

Армянскому радио задают вопрос. 
-"Что такое дружба народов СССР?"
Радио отвечает:
-"Это когда русские, эстонцы, латыши, литовцы, беларусы, украинцы, молдоване,  итд... собираются вместе и бьют армян".

Ձեզ թվու՞մ ա սրանց համար էական է կարդալ, ընթերցել, հասկանալ, ըմբռնել, ադեկվատ լինել: Էս տեսակը ինչպես մանիպուլյացիաներով ապրել է, այդպես էլ շարոնակելու է ստերով, իրենց թվում է, որ բազմաթիվ իրենց ֆեյքերով ու զավզակ ղժ-ղժ ելույթներով Հայաստանը դրանից շահելու ա: 
Ուղղակի չարժեւորելով անցյալը, դասեր չքաղելով, ապականեցին ներկան ու դեռ խոսում են "պայծառ" ապագայից, չէ մի չէ, իյա իրո՞ք: Այս տեսակը պատրաստ է սեփական մորթին ինչ-որ մեկի վզին հարմարեցնի, միայն արդարացման մի փոքրիկ շանս ունենա:

Տիգրան Պասկեւիչյանը Վասակի վերաբերյալ գրել էր, որ յուղ ա վառում: Բայց Վասակը եզակի դեպք չի, բազմաթիվ է յուղ վառողների բանակը: Իմ շատ ընկերներ, տարբեր ժամանակաշրջանում պետական բարձր պաշտոններ զբաղեցնելով,  անձնական դրդապատճառներից ելնելով հարեցին այս կամ այն ավազակապետերին կամ ազգակործան պատուհասին, այդպես էլ չգնահատեցին պետությունը, որովհետեւ այդպես էլ ազգի ներկայացուցչներ չդառան, այլ սեփական ցեղի:

Կարկառուն հակառոբասեռժականները, հականիկոլականները դառան կարկառուն 
հակալեւոնականներ: Այդպես եղավ 1990թ-ին, երբ կարկառուն կոմունիստ կոմերիտական մարտընչող աթեիստները մեկ օրում դառան թունդ հավատացյալներ, մի մասը ՀՀՇ, մյուսը՝ ՀՅԴ, հետո 1997թ-ին, երբ կարկառուն ՀՀՇ-ականները մեկ ժամվա ընթացքում վերածվեցին կարկառուն երկրապահ-պահ-ների, սպանել տվեցին իրենց առաջնորդին ու նորից ՀՀԿ-ի տեսքով մնացին կերակրատաշտի կլոր սեղանի շուրջ: 

Եւ ոչ ոք իրեն հաշիվ չտվեց, թե էս ո՞նց ապականեցին Արցախը, Հայաստանը, ուղղակի իրենց անձնական շահից ելնելով,  միասնաբար գտան նոր թիրախ՝ հանձինս Լեւոն Տեր-Պետրոսյանի: Չնայած տարբեր ժամանակաշրջաններում բոլորն էլ հրապարակայնորեն ասել են Լեւոնը ճիշտ է, բայց լռել են սեփական սխալները կամ հանցանքները հիշատակելուց: 

Այս իրավիճակը ինձ հիշեցրեց հայկական ռադիոյի սովետական շրջանի հայտնի անեկդոտը սովետական ժողովուրդների բարեկամության մասին:

Շահեն Պետրոսյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Շահեն Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon