Շերման. «Մենք չպետք է կանգնենք այս աղետալի գործարքի կողքին, որը պարտադրվել է Հայաստանին»

Արցախ 12.11.2020   12:00   456

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին՝ աշխատելու գործընկերների հետ՝ հասնելու Արցախի հարցի արդար ու հավասարակշռված երկարաժամկետ կարգավորման: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կոնգրեսականը համոզմունք է հայտնել՝ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի բռնությունների դադարեցմանն ուղղված պայմաններն անարդար են: Թրամփի վարչակազմի բացակայությունը հանգեցրել է աղետալի հետևանքների Հայաստանի ժողովրդի համար: Ո՞վ է կազմել այս զինադադարի մասին համաձայնագիրը: Ոչ այլ ոք, քան Պուտինն ու Էրդողանը: Սա արդյունք է ԱՄՆ-ի ղեկավարության բացակայության: Մենք չպետք է կանգնենք այս աղետալի գործարքի կողքին, որը պարտադրվել է Հայաստանին: Մենք չպետք է դա դիտարկենք որպես վերջնական կարգավորում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Բրեդ Շերմանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՄՆ, Բրեդ Շերման, հայտարարագիր, Արցախ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon