«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

«Հարսանիք լեռներում». 31 տարի առաջ այս օրը Շուշին ազատագրվեց (տեսանյութեր)

«Հարսանիք լեռներում». 31 տարի առաջ այս օրը Շուշին ազատագրվեց (տեսանյութեր)

Մայիսի 8-ն Արցախյան պատերազմի պատմության մեջ ամենակարևոր օրերից է. 31 տարի առաջ սկսվեց «Հարսանիք լեռներում» անվանումը կրող ռազմագործողությունը, որն ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին՝ Շուշիի ազատագրմամբ:

Բարձունքի վրա գտնվող Շուշին ադրբեջանցիները դարձրել էին հայկական բնակավայրերի ռմբակոծման հարթակ: Ստեփանակերտը պարբերաբար հրետակոծում էին հենց Շուշիից: 

Ռազմական գործողությունների ելքն կանխորոշվեց արդեն իսկ մայիսի 8-ին: Գիշերը` ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո հայկական զորքը վաղ առավոտյան արդեն Շուշիում էր, լուսաբացին բերդաքաղաքի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայկական եռագույնը: Իսկ երեկոյան տրված դադարը հակառակորդի համար պարզապես հնարավորություն էր՝ հատկացված միջանցքով բերդաքաղաքից հեռանալու համար։

Մայիսի 9-ին Շուշին արդեն ազատագրված էր։ Բերդաքաղաքի գրավումից հետո պատերազմը ընթացավ մինչև 1994թ. մայիսի 12-ը: Սակայն, Շուշիից հետո պատերազմի ավարտն արդեն տեսանելի էր, այն բեկումնային պահ էր դարձել Ղարաբաղյան պատերազմում:

Շուշիի ռազմական գործողության փայլուն ավարտը, մանավանդ կորուստների և տևողության նվազագույն չափը, որ հարուցել է ռազմարվեստի մասնագետների հիացումը, առաջին հերթին հայ մարտիկների խիզախության, գրոհի լավ կազմակերպման և ՀՀ իշխանությունների արդյունքն էր:

Սակայն 2020 թվականին նոյեմբերի 10-ի Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության արդյունքում, Շուշին հանձնվեց թշնամուն...

Արխիվային տեսանյութ՝ Շուշիի համար, համազարկով կրակ.

Արխիվային տեսանյութում՝ Կոմանդոսը Շուշիի ազատագրման համար շնորհակալություն է հայտնում ՀՀ առաջին նախագահ ՝ Լևոն Տեր-Պետրոսյանից.