«  Սեպտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Սոթք-Վարդենիս ճանապարհը փակ է. քաղաքացիները բողոքում են համայնքների խոշորացման դեմ (ուղիղ)

Սոթք-Վարդենիս ճանապարհը փակ է. քաղաքացիները բողոքում են համայնքների խոշորացման դեմ (ուղիղ)

Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչները փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը. Նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ: Տեղեկությունը հայտնում է news.am-ը:

Ակցիայի մասնակիցներց մեկը նշեց. «Տաքսի 2 հազար դրամ է, մի թղթի համար ամեն անգամ 10 հազար դրամ ծախսում ենք, որ մի թուղթ վերցնենք: Որ 18 գյուղի դեպքում են տենց անում, բան մնացածն ինչ կլինի: Էն ժամաբնակ ընդհանրապես մեզ բանի տեղ չեն դնի:

Փախստականներ են ապրում, շան տեղ չեն դնում: Մինչեւ երբ պետք է ամբողջ գիշեր լուսամուտի դեմը նստենք, տեսնենք՝ թուրքը գալիս է, թե չի գալիս: Քիչ է, որ թուրքի բերանն ենք, հիմա էլ տենց են անում: Մեր պահանջն է, որ մեր 18 գյուղերը չմիանան: Ավելի լավ է ընդհանրապես առանձնացնեն, մեր 18 գյուղը մնալու է իրար հետ:

Չենք բացելու ճանապարհը, մեր ասածը չի անցնի, կգնանք Երեւան: Ոչ աշխատանքը գին ունի, ոչ կարտոշկեն, ոչ անասունը, ոչ միսը, ինչքա՞ն կարելի է»,-ասացին գյուղացիները:

Մեկ այլ բնակիչ էլ նշեց. «Ամբողջ գիշեր սպասում ենք՝ անօդաչո՞ւ է գալիս, թու՞րք է գալիս․ թող անվտանգությունն ապահովեն, ոչ թե համայնքները միացնեն»:»: