Թագուհի Թովմասյան. Լրագրողներն ԱԺ դահլիճի օթյակից բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ)

Քաղաքական 24.08.2021   12:00   129

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

 «Լրագրողները օթյակից բողոքի ակցիա են իրականացնում, բայց ԱԺ դահլիճում նրանց ձայնը լսելի չէ:

Եղա նրանց մոտ, արձանագրեցի պահանջները՝ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԱԺ տեղաշարժի սահմանափակումները վերացնելու օրակարգով:

ՊՊԾ-ին հորդորում եմ շարունակել պահպանել զգոնությունը և չխոչընդոտել լրագրողների աշխատանքին, նաև ակցիային»:

Նշենք՝ մի քանի լրագրողներ իրենց ձեռքում պաստառներ էին պահել, որոնց վրա տարբեր գրություններ կան. «Մամուլը երբեք այսքան անազատ չի եղել, քան Նիկոլի օրոք» և այլն։

Հիշեցնենք, որ ԱԺ 8-րդ գումարման աշխատանքների մեկնարկին սահմանափակվել է լրագրողների իրավունքները: Մասնավորապես նրանց չի թույլատրվում միջանցքներում հարցազրույցներ իրականացնել պատգամավորների հետ: Բացի այդ օրեր առաջ երբ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց եւ ԱԺ նախագահը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց, լրագրողներին դուրս հրավիրեցին ԱԺ օթյակից:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ 2021, Թագուհի Թովմասյան, լրագրողներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon