Թաթուլ Հակոբյան. Սա պետական հանցագործություն է Հայաստանի դեմ, որի գլխավոր պատասխանատուն Փաշինյանն է

Քաղաքական 13.05.2021   13:00   2596

«Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրն է ԱՆԻ հետազոտական կենտրոնի համակարգող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը:

«Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանում չկա իշխանություն, որը կարող է որևիցե ձևով արգելք հանդիսանալ իրենց ախորժակին և ստեղծված իրավիճակն օգտագործում է և հնարավորինս փորձում է Հայաստան-Ադրբեջան ապագայում դեմարկացիայի ենթարկվող, դելիմիտացիայի ենթարկվող այդ սահմանի երկայնքով ստանալ նոր հողակտորներ, նոր առավելություններ, զավթել տարածքներ: Հայաստանում չկա իշխանություն, որը կարող է դրան հակադարձել որևիցե ձևով:

Ադրբեջանցիները անզեն 3,5 կմ խորացել են Սև լճի շրջանում, եկել դիրքավորվել են և հետ չեն գնում, և Հայաստանը չի կարողանում որևէ բան անել, Հայաստանը, որն ունի անվտանգության երեք մակարդակ իբր: Առաջինը մեր բանակն է, որը պետք է թույլ չտար, այնտեղ լիներ: Սա պետական հանցագործություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը և իր ռազմաքաղաքական թիմն են: Երկրորդ մակարդակը կա, դա հայ-ռուսական համատեղ ռազմավարական համագործակցության ոգին և տառն են 97 թվականին ստորագրված, դրանից հետո նաև, որը նույնպես անտեսվում է, և երրորդ մակարդակը կա, դա բազմակողմ դիվանագիտությունն է: Հայաստանը մաս է կազմում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այսինքն՝ այս ամեն ինչը մի կողմ է դրվել: Էն որ գայլը ոչխարների հոտն ա մտնում ու երկուսը մի տեղից, երեքը մի տեղից վիրավորում, տանում ա, մոտավորապես Ադրբեջանը այսօր մեր նկատմամբ այդպես է վարվում: Ի՞նչ է նշանակում անհանդուրժելի է, այսինքն 3,5 կմ մտել են Հայաստանի տարածք անհանդուրժելի է», - նշում է Հակոբյանը:

Ամբողջական՝ տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադրբեջան, Հայաստան, Սյունիք, Թաթուլ Հակոբյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon