«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի և Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի և Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ հունիսի ժամը 15:50-ին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Իսկ հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այսօր Երասխի մետաղաձուլական գործարանում բարձրացվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների դրոշները։ Գործարանի ներկայացուցիչ Տիրան Հակոբյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է, որ դրոշի բարձրացումը զուտ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ ադրբեջանցիների վրա, հայկական կողմը չի ակնկալում, որ այս քայլը հատուկ ռազմական պաշտպանություն է տալու։

Հիշեցնենք՝ հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։