Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան

Քաղաքական 18.10.2021   19:00   926

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։ Տեղեկությունը «Հրապարակին» է հայտնել նրա կինը՝ Ռուզան Տոնոյանը։

«Բայց այս պահին որոշակի բան չեմ կարող ասել, ոչ մի բան հստակ չէ։ Հետո կիմանաք»,- ասել է գրողի կինը՝ որևէ այլ մանրամասներ չփոխանցելով։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին իր մահկանացուն կնքեց նշանավոր պետական գործիչ, ականավոր գրող, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Վանո Սիրադեղյանը: Նա 75 տարեկան էր։

Հայ ազգային կոնգրեսն առաջակում է  Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում.

 «...Ցավոք սրտի, Հայաստանի ներկա իշխանությունները ոչինչ չարեցին քոչարյանական ռեժիմի գործած այդ ապօրինությանը վերջ դնելու համար։ Ժամանակն է վերականգնելու պատմական արդարությունը։ Հաշվի առնելով Վանո Սիրադեղյանի՝ գրականության եւ պետական կառավարման բնագավառներում հայ ժողովրդին մատուցած ծանրակշիռ ծառայությունները, կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում», ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վանո Սիրադեղյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon