«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Վրաստանում մինչև 17 տարեկան երեխաները 200 լարիի օգնություն կստանան

Վրաստանում մինչև 17 տարեկան երեխաները 200 լարիի օգնություն կստանան

Վրաստանի՝ մինչև 17 տարեկան քաղաքացիները միանվագ 200 լարիի օգնություն կստանան։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է aliq.ge-ն:

Գախարիայի խոսքով՝ երեխաների համար սոցիալական օգնությունը կտրվի ուսումնական տարվա սկզբին։

«Տնտեսական ճգնաժամի պայմաններում մեր քաղաքացիները՝ մինչև 17 տարեկան երեխաները պետության կողմից միանվագ 200 լարիի օգնություն կստանան, և սա կլինի  ճգնաժամի ընթացքում ամենակարևոր սոցիալական օգնությունը երեխաների համար։ Վրաստանի՝ մինչև 17 տարեկան բոլոր քաղաքացիները կստանան միանվագ օգնություն 200 լարիի չափով և սա կիրականացվի ճգնաժամի ընթացքում մեր երեխաներին աջակցության ծրագրի շրջանակներում»,- հայտարարել է Գախարիան։

Վրաստանի իշխանությունները նաև չորս ամսվա ընթացքում կվճարեն բնակչության բնական գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ ծախսերը: Կառավարության ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով շատ քաղաքացիներ լուրջ կորուստներ են կրել, ուստի իշխանությունները որոշեցին դժվար ժամանակահատվածում աջակցել բնակչությանը: