Խաչատրյան. Հնարավոր չէ օրինական երկիր կառուցել անօրինական սահմանադրական նորմերով

Քաղաքական 19.05.2020   10:00   819

NewArmenia.am-ը զրուցել է ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ։

-Պրն․ Խաչատրյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՍԴ ճգնաժամը կլուծվի ոչ թե սահմանադրական հանրաքվեի միջոցով՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, այլ խնդիրը կկարգավորի ԱԺ-ն։ Ի՞նչ ճանապարհով, հաշվի առնելով, որ  մեկ անգամ խորհրդարանը գնաց այդ ճանապարհով, սակայն  գործընթացը վերջնակետին չհասավ։

-Ի զկբանե շատ տրամաբանական կլիներ, որ ՍԴ խնդիրը կարգավորվեր խորհրդանի միջոցով։ Կար լուծման մի տարբերակ, որին կողմ էր նաև ՀԱԿ-ը․ արձանագրված է, որ  ՍԴ-ում այս պահին առկան են 7 անդամ, որոնք չեն կարող գտնվել ՍԴ-ում, չեն կարող սահմանադրական արդարատադություն իրականացնել և, ըստ էության,դատավորների 7 տեղը թափուր է, ապա ԱԺ-ն պետք է որոշում ընդուներ և դիմեր սահմանադրական 3 մարմիններին, այսինքն՝ ՍԴ դատավոր առաջադրող 3 մարմիններին։ Այս պահին էլ համարում եմ, որ ամենաօրինական ու տրամաբանական ճանապարհն է սա։ Եթե ԱԺ որոշի գնալ այլ լուծմամաբ, որն, ի վերջո, այս ճգնաժամը կհաղթահարի, ապա  էլի խնդիր չկա, քանի որ հանրաքվեի տանել այս համավարակի պայմաններում, կարծում եմ, որ արկածախնդրություն կլինի։ Լավ է, որ իշխանություններն արդեն 1-2 ակնարկով հասկացրել  են, որ հանարքվե չի լինելու ու հարցը լուծվելու  է խորհրդարանում։ Իսկ խորհրդարանում Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությամբ խնդիրը կարգավորելու  ելքը կա, քանի որ ԱԺ-ն որոշում է կայացրել հանարքվե նշանակելու մասին, սակայն, համաձայն Սահմանադրության 208 հոդվածի՝  արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի անցկացվում, և ԱԺ-ն կարող է իր որոշումը հետ կանչել ու  օրակարգ մտցնել 213 հոդվածի փոփոխության հարցը։ Իհարկե, սա օրինակ եմ բերում, քանի որ դեռևս հստակ չէ, թե խորհրդարանը կոնկրետ որ ճանապարհով է գնալու։

-ԱԺ-ն սահմանադրական փոփոխություններ անելու համար պետք է ստանա ՍԴ համաձայնությունը, ինչպե՞ս է խնդիրը կարգավորվելու՝ հաշվի առնելով ՍԴ ներկայիս դիրքավորումը։

-Այդ դրույթն անտրամաբանական է, այն չի կարող լինել Սահմանադրության մեջ, առավելագույը կարող էր լինել, որ ՍԴ եզրակացությունը տրվի Սահմանադրության անփոփոխոխ հոդվածների հետ, կարող էր պահանջվել եզարակցություն մարդու իրավունքների գլխի հետ կպաված։ Սակայն տեսեք, թե այս դրույթի տրամաբանությունը որտեղ է մեռնում․ առաջարկում եմ Սահմանադրության մի դրույթը փոխարինել այլով, օրինակ՝ նախագահի լիազորություններ ավելացնել, բայց այս ավելացումն արդեն հակասում է  գործող Սահմանադրության հետ, բնականաբար, ՍԴ-ն պետք է եզրակացության տա, որ հակասում է  գորոծղ դրությին։ Սահմանադրության մեջ ամրագրել, որ Սահմանադրության այս կամ այն դրույթի փոփոխության համար ՍԴ-ն պետք է եզրակացություն տա, բայց այս ճանապարհով Հրայր Թովմասյանը ոչ թե Սահմանադրություն է գրել, այլ նոր Աստվածաշունչ է փորձել մոգոնել, որն ամփոփոխ է։ Մի լավ անեկդոտ կա, որ երախան հարցնում  է՝ պապ, կարող եմ հեռուստացույց նայել, հայրը  պատասխանում է՝ կարող ես, բայց առանց միացնելու։ Այս Սահմանադրությունը շատ նման է այս անեկտոդին, քանի որ ասում է՝ կարող ես փոխել, բայց պիտի չհակասի Սահմանադրությանը։ Հրայր Թովմասյանը գրել է Սահմանադրությունը, որը հակասում  տրամաբանությանը, իսկ Սերժ Սարգսյանի իշխանությունը կեղծիքներով անկցկացրեց այս Սահմանդրությունը։ Մենք  չեն կարող մեր երկրի սահմանադրաիրավական կայունությունն ու անվտանգությունը զոհել անտրամաբանական դրույթի գոյությանը, որը ժամանակին արել է  բռնատիրական ռեժիմը։ Այնպես որ այս արգելքը պետք է հաղթահարավի ու հաղթահարվի ԱԺ-ի կողմից կատարված քայլով։ Հնարավոր չէ օրինական երկիր կառուցել անօրինական ու անտրամաբանական սահմանադրական նորմերով։

-Ինչո՞ւ է իշխանությունը մտափոխվել ու դիմում է Վետենիկի հանձնաժողով, եթե հարցը լուծվելու է ԱԺ֊ում, այլ ոչ թե հանրաքվեի միջոցով։

— Վենետիկի հանձնաժողովը խորհրդարանական մարմին է ու Եվրոպայում կա այդ պրակտիկան, որ դիմեն խորհդատվություն ստանալու համար։ Բայց ես դեմ եմ, որ ՀՀ-ի ներքաղաքական կամ կարևորագույն խնդիրների լուծումները գտնելը բարդենք Վենետիկի վրա։ Շատ նուրբ բան կա՝ չպետք է թույլ տալ, որ ներքաղաքական խնդիրներում երկրի ինքնիշխանությունը ոտնահարվի։ Եթե կա անհամաձայնություն, ապա Վետիկի հանձնաժողովին պետք է հարցադրում ուղղվի, թե ինչպես է ստացվել, որ 213 հոդվածն այդ շարադրանքով տեղ է գտել Սահմանադրության մեջ։ Եթե այս ամենի մեջ Վենետիկի հանձնաժողովի ասածն աստվածաշնչյան ճշմարտություն է, ուրեմն՝ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի, թե  այդ  “Աստվածաշնչյան ճշմարտությունները” ինչպես են արգելակում է այս երկրի սահմանադրաիրավական հարաբերույթուններին ու սահմանադրական արդարադության իրականցմանը։ Վենետիկից խորդատվություն ստանալն ընդունելի է, բայց այն անվերապահորեն կատարելը կարող է խանգարել մեր ինքնիշխանության իրացմանը։ Իսկ մենք բոլորոս գիտենք, որ ՍԴ ճգնաժամը ոչ միայն սահմանադրաիրավական ճգնաժամ է, այլև իր մեջ պարունակում է քաղաքական  ճգնաժամի կարևորագույն դետալներ, այսիքն՝ մենք նաև լուծում են քաղաքական ճգնաժամ հարուցող վերջին բաստիոնի խնդիրը։ Քանի դեռ ՀՀ-ում կա  հրայրթովմասյանական ՍԴ, ապա մենք ընդհանրապես պետք է մոռանանք արդարադատության ամբողջ համակագում բարեփոխումների մասին, որովհետև ներքևից եկող ցանկացած բարեփոխում կհասնի ՍԴ, իսկ ՍԴ-ն կիրականացնի ոչ թե սահմանադրական արդարադատություն, այլ կարող է նախկինների պատվերով պարզպես վիժեցնել անհրաժեշտ բարեփոխումները։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ, ՀԱԿ, Արմեն Խաչատրյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon