«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Խաղաղապահները «Ուրան-6»-ի միջոցով ականազերծել են Ստեփանակերտի օդանավակայանը (տեսանյութ)

Խաղաղապահները «Ուրան-6»-ի միջոցով ականազերծել են Ստեփանակերտի օդանավակայանը (տեսանյութ)

ՌԴ խաղաղապահ ուժերի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Տեղեկությունը  հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուս սակրավորները Ստեփանակերտի օդանավակայանի հատվածներից մեկի ականազերծման ընթացքում գործի են դրել «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը: Դրա կիրառումն ապահովում է անձնակազմի ամբողջական անվտանգությունը և բարձրացնում է տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքների արդյունավետությունը:

Մեկ օրում ինժեներական հետախուզում և տեղանքի ականազերծում է իրականացվել նաև Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածում և Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ փողոցի շրջանում:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 80 հա տարածք, 24,8 կմ ճանապարհ, 168 շենք-շինություններ և 6 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 4 577 պայթուցիկ նյութ»,- նշված է հաղորդագրության մեջ: