Գերևվարված Նարեկ Սարդարյանի կինը Փաշինյանից տեղեկություն էր ուզում իմանալ (տեսանյութ)

Հասարակություն 12.09.2020   12:10   158

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում «Սպարապետի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանին է մոտեցել ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը ու հետաքրքրվել ամուսնուց՝ նշելով, որ վերջինիս վիճակի մասին իրենք որևէ տեղեկություն չունեն:

«Չենք կարող ոչինչ ասել, ցավոք սրտի, որովհետև գիտեք, դժբախտաբար նա ոչ թե բարեկամի, այլ հակառակորդի մոտ է ընկել»,- ի պատասխան ասաց Փաինյանը:

Հիշեցնենք՝  2020 թ. հուլիսի 8-ին ժամը 11:00-12:00-ի սահմաններում ԱՀ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը:

Պարզվել է, որ Ն.Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել եւ անցել է ԱՀ Նախիջեւանի տարածք, որտեղ գերեվարվել է: Ն.Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ եւ աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման եւ իրավապահ մարմինների հետ երբեւիցե խնդիրներ չի ունեցել: Ն.Սարդարյանն ունի ընտանիք եւ անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը: Այժմ միջոցներ են ձեռնարկվում նրան Հայաստան վերադարձնելու համար:  

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նարեկ Սարդարյան, Նիկոլ Փաինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon