Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը

Քաղաքական 22.06.2020   14:46   574

Աժ-ն 89 կողմ, 0 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ 

ԱԺ արտահերթ նիստին այսօր ներկա չեն «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:

Նախագծի երկրորդ ընթերցմամբ հարցի քննարկումը ևս կկայանա այսօրվա ընթացքում:

Հիշեցնենք, ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով ըստ էության առաջարկվում է ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարել ավարտված եւ պաշտոնավարումը դադարեցնել: 

Սահմանադրության փոփոխությունների ներկայացված նախագծով առաջարկվում է 213 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ:

«Նախագծով ՍԴ կառուցվածքը համապատասխանեցվում է Սահմանադրության 7-րդ գլխի պահանջներին: Մասանվորապես Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ դատավոր ընտրվում է 12 տարի ժամկետով և նույն անձը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն  մեկ անգամ: Ըստ այդմ՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի նոր խմբագրությամբ առաջարկվում է դադարեցնել ՍԴ այն անդամ/դատավորների լիազորությունը, որոնք արդեն իսկ ընդհանուր տևողությամբ 12 տարուց ավելի են պաշտոնավարում: Իսկ ՍԴ այն անդամ/դատավորները, որոնք ընդհանուր տևողությամբ 12 տարվանից պակաս են պաշտոնավարել, կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը:

Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավորումը ևս կդադարեցվի: ՍԴ նոր նախագահի ընտրությունը, որը պետք է ընտրվի 6 տարի ժամկետով, կանցկացվի այդ փոփոխության արդյունքում առաջացող թափուր տեղերի համալրումից հետո»: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ, ԱԺ, սահմանադրական փոփոխություններ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon