Ըստ ադրբեջանցիների` Հայաստանի հետ այսօր սկսել են գերիների ու ձերբակալվածների փոխանակումը

Քաղաքական 14.12.2020   19:00   172

Հայաստանն ու Ադրբեջանն այսօր սկսել են գերիների ու ձերբակալվածների փոխանակումը, հայտարարել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։

«Միջազգային կազմակերպությունների և ռուս խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ իրականացված բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումն իրականացնել բոլորին՝ բոլորի դիմաց սկզբունքով, և գործընթացն արդեն սկսվել է»,- ըստ «Ինտերֆաքսի», հայտարարել է ադրբեջանական պետական գերատեսչությունը։

Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ հայկական կողմն արդեն Արդբեջանին է հանձնել 2014-ին Ղարաբաղում ձերբակալված Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին, որոնք ծանր պատժի էին դատապարտվել՝ դիվերսիոն գործողությունների և անչափահասի սպանության համար։ Պաշտոնական Երևանն առայժմ որևէ հաղորդագրություն չի տարածել։ 

Հիշեցնենք, որ ղարաբաղյան դատարանն Ասկերովին ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։

Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:

Թարմացված.

Հայտնի է` հայ գերիների առաջին խումբը երբ կվերադառնա Հայաստան :

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, ադրբեջան, գերիների ու ձերբակալվածների փոխանակ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon