«  Հուլիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Զոյա Թադևոսյան. Ո՛չ, չեք դառնա փորձանք մեր գլխին, թույլ չենք տա, պարո՛ն

Զոյա Թադևոսյան. Ո՛չ, չեք դառնա փորձանք մեր գլխին, թույլ չենք տա, պարո՛ն

«Ինձ ճանաչող յուրաքանչյուր անձ ծանոթ է իմ մասնագիտական, բարոյական և մարդկային որակներին։ Խնդրում եմ չմասնակցել ֆեյսբուքյան «պատերազմներին», որևէ մեկին որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն չկա»-գրում է ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը:

Կա՛, պարոն, ապացուցելու շա՜տ բան կա: Ձեր գրառումը թայֆայական տրամաբանությամբ օժտված մարդու պոռթկում է: Հանրային համերաշխության մասին պատկերացում չունենալով՝ խոսում ե՞ք ժողովրդավարությունից, մարդկանց տարանջատելն է՞ վկայում Ձեր բարոյական և մարդկային որակների մասին: ՍԴ անաչառ դատավորի մասին դա է՞ Ձեր պատկերացումը: Գահավիժեցի՛ք, գլխիվար:

Ձեր թեկնածությունը մերժողները իրենց կյանքի լավագույն տարիները զոհել են, մսխել են ժողովրդավարական արժեքներ հաստատելու, ապահով ու արդար պետություն ունենալու վսեմ գաղափարի իրացմանը:

Մարտի 1-ին ժողովրդավարության համար պայքարողներին դատապարտող որոշումները դակող Ձեր սիրասուն հայրն է՞ համամարդկային արժեքների կրողի օրինակ, թե՞ կարծում եք այսքան տարիներ համր լռությամբ դարանակալած և պատեհ առիթը բաց չթողնելով, կատվային ցատկով հրապարակում կհայտնվեք և ընդամենը մեկ գրառումով ժողովրդավար կներկայանաք:

Ձեր չհաջողված ֆբ գրառումով ստացա իմ հարցերի պատախանները: Հասկացա, որ ստվերային կյանքում, անհայտության մեջ վայելել եք մեր կորսված տարիները, հղփացել և հոռացել եք:

Շատ արագ բացահայտվեցիք, թույլ և խոցելի «մարդկային որակների» կրող եք: Իսկ ես ուզում էի հավատալ, որ հրեշից էլ կարող է հրաշքով մարդ ծնվել:

Սխալվեցի: Ո՛չ, չեք դառնա փորձանք մեր գլխին, թույլ չենք տա, պարո՛ն:

Առաջին անգամ իմ կյանքում պետք է ներողություն խնդրեմ որևէ մեկի հանդեպ դրական տրամադրվածության համար: Գրողը տանի՛ :)

Զոյա Թադևոսյան

Հիշեցնենք, ավելի վաղ հրապարակվել է Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների և զոհերի հարազատների հայտարարությունը` Վահրամ Ավետիսյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու կառավարության որոշման մասին: