«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

1248 նոր դեպք, 31 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

1248 նոր դեպք, 31 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Նոյեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 133594 դեպք, որոնցից 106479-ն` առողջացած, 2121-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24459 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 505965թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1248 նոր դեպք: Ունենք 1330 առողջացած և 31 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 535 է: