«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Շնորհավոր, պետականության ջահը վառ պահող սիրելի կոնգրեսականներ

Շնորհավոր, պետականության ջահը վառ պահող սիրելի կոնգրեսականներ

2008 թ. այս օրը հիմնադրվեց անկախ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող ընգրկունությամբ քաղաքական միավորում, որը բացառիկ էր մի շարք առումներով։ Խոսքը «Հայ ազգային կոնգրես»-ի մասին է։

ՀԱԿ-ը ամենաերկարատև ու պերմանենտ փողոցային պայքար մղած քաղաքական միավորումն է։ Սկսած 2008 թվականից՝ ամենամսյա, երբեմն էլ՝ ամենօրյա ռեժիմով այն անհաշտ ու անզիջում պայքար է մղել օրվա բռնապետական իշխանությունների դեմ։ Իր քաղաքական պայքարի ընթացքում ՀԱԿ-ը հանդիպել է դաժան փորձությունների, ունեցել է թվով շուրջ 120 քաղբանտարկյալ (քաղհալածյալների թիվը դժվար է հաշվել), որոնցից 60-ի գործը դեռ քննվում է ՄԻԵԴ-ում, որոշների դեպքում էլ արդեն իսկ առկա են արդարացման վճիռներ։ Դժվար էր պատկերացնել իհարկե, որ 2008թ մարտիմեկյան սպանդից հետո հնարավոր էր մեջքը ուղղել և համաժողովրդական շարժմանը նոր թափ հաղորդել, բայց ՀԱԿ-ին հաջողվեց անել այդ։ Իր գործունեության ողջ ընթացքում չնայած կոշտ դիմադրության ՀԱԿ-ը նաև պատվով ու համարձակորեն առաջ էր տանում խաղաղության գաղափարը, մերժելով քաղաքական արկածախնդրությունն ու ամբոխահաճո գործելաոճը։ Առանց ավելորդ սեթևեթանքների ասում եմ, որ այո ՀԱԿ-ը պետական մտածողութամբ օժտված ինտելեկտուալ գործիչների միավորում է, և հենց այդ գործիչների շնորհիվ շատ շատերը անցել են փողոցային յուրատեսակ քաղաքական դպրոցի միջով, ձեռք բերել հսկայական քաղաքական փորձ ու գիտելիքներ։  ՀԱԿ-ն ունի՞ բացթողումներ, այո, անշուշտ, բայց ամենակարևոր հարցերում ՀԱԿ-ը ցավոք սրտի չսխալվեց։

Հայոց Համազգային Շարժման իրավահաջորդ Հայ Ազգային Կոնգրեսը, որպես քաղաքական միավորում արդեն իսկ ունի իր տեղը հայոց պատմության մեջ, իբրև իր ժողովրդի համար անկախություն ու ազատություն նվաճած և պետականություն հաստատած ուժ։

Շնորհավորում եմ բոլոր կոնգրեսականներին, համեստ ու անտրտունջ, զուսպ և ինքնավստահ, պետականության ջահը միշտ վառ պահող, ճշմարտության երեսին ուղիղ գաղափարակից բոլոր ընկերներիս։ 

Ռուբեն Բանուչյան