Հայաստան
Այս տարվա սկզբից ՀՀ ԶՈւ-ում արդեն 20 զինծառայող է զոհվել՝ ոչ հակառակորդի կրակոցից

Այս տարվա երրորդ ամիսն է և Զինված ուժերում արդեն 20 զինծառայող է մահացել՝ ոչ հակառակորդի կրակոցից։
Մարտի 8-ին ժամկետային Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը զինավանի հավաքակայանի հարակից անտառում գտան՝ ծառից կախված։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ՝ ինչպես սպայական կազմից, այնպես էլ համածառայակիցներ։
20-ամյա Անդրանիկը երեք ամսից պիտի տուն վերադառնար: